Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները շաբաթ Դոհայում գաղտնի հանդիպում են ունեցել «Թալիբան» արմատական շարժման անդամների հետ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով գերամանկան Bild պարբերականին:
Պարբերականի տվյալներով՝ Գերմանիան բանակցություններում ներկայացրել է Աֆղանստանի և Պակիստանի հարցերով հատուկ բանագնաց Յասպեր Վիկը: Հանդիպումը նախապատրաստվել է դաշնային հետախուզական ծառայության կողմից և համաձայնեցված է եղել ԱՄՆ-ի հետ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել է երկրում մարդասիրական կազմակերպությունների գերմանացի աշխատակիցների անվտանգության երաշխիքների և երկրում միջազգային գործողությունների ժամանակ Բունդեսվերին աջակցություն տրամադրած աֆղանցիների դրության հարցը:
Նշվում է որ ներկա պահին երկրում մոտ 700 տեղաբնակ է գտնվում, որոնք համագործակցել են գերմանական կողմի հետ, նրանցից 500-ը ցանկություն է հայտնել մեկնել Գերմանիա:
Գերմանական պարբերականը հայտնում է, որ երկրի ԱԳՆ-ն հաստատել է թալիբների, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումը Քաբուլում:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր Աֆղանստանից ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքերի դուրբերման մասին, որից հետո երկրում ակտիվացել է «Թալիբան» շարժումը: Թալիբներն առաջընթացներ են գրանցել երկրի մի շարք շրջաններում, այդ թվում՝ սահմաններին:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02