168.am-Արցախում զոհված զինծառայող Սարգիս Սահակյանն ընդամենը 2.5 ամսից կավարտեր ծառայությունը: Սարգիսը գնդացրորդի օգնական էր: Ծնվել էր 1995թ., Զինված ուժեր զորակոչվել էր 2014թ.: Ծառայում էր Թալիշում: Նա այդպես էլ չիմացավ, որ մայրը վատառողջ է, և, որ վիրահատվել էր: Նա միշտ երազում էր իր տունն ունենալու մասին: Միշտ ասում էր՝ «մա՛մ ջան, դու մի մտածիր, ես կգամ, կաշխատեմ, իմ ուզած տունը կառնեմ, մա՛մ ջան, չմտածես»: Նույնիսկ ծառայության ընթացքում նա ամեն տարի մարտի 8-ին զանգում էր, քույրիկին խնդրում էր՝ ծաղիկներ գնել և իր կողմից նվիրել: Սարգիսի մայրիկի հետ զրույցը շատ ծանր էր. նա վատառողջ էր և վիրահատությունից դեռ չէր ապաքինվել: Մեզ հետ զրույցի ընթացքում նա հուզվում և հևում էր ցավից: Նրանք տուն չունեն. ժամանակին Հրազդան քաղաքում տուն էին էին վարձակալում, սակայն Սարգիսի մահից հետո տիկին Թամարան ժամանակավոր տեղափոխվել է Հրազդանում բնակվող եղբոր տուն:
«Նա փրկել է իմ հայ ժողովրդին»
Սարգիսի մայրը` տիկին Թամարան, որդուն նկարագրելիս՝ ասում է` խելոք էր, հասկացող, լսող, դաստիարակված. «Ցավոք, բախտ չուներ իմ երեխան: Չնայած ես հպարտանում եմ. ինքը փրկել է իմ հայ ժողովրդին: Շատ հասկացող երեխա էր` հարգանքով, շնորհքով: Դպրոցում երբեք ու երբեք նկատողություն չի ստացել: Բանակում էլ հանգիստ ծառայել է, կարգապահ էր: Շատ փակ երեխա էր. ոչինչ չէր ասում: Հարցնում էի, ասում էր` մամ ջան, ամեն ինչ լավ է, ընտիր է, ոչինչ չկա, մի՛ մտածիր: Իմանալով, որ վատառողջ էիգ»,- պատմում է զոհված զինծառայողի մայրը:
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47