Վրաստանում բարդ իրավիճակ է COVID-ով ախտահարված հիվանդների համար մահճակալների առումով: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեն: «Հիվանդների վիճակը հոսպիտալներում ուշադրություն է պահանջում, քանի որ 1,5 հազարից ավելի մարդ բուժվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, իսկ 500 հիվանդ՝ վերակենդանացման բաժանմունքներում»,- նշել է Տիկարաձեն: Նախարարի խոսքով՝ երկրի հիվանդանոցներում հայտնվել են Վրաստանի այն քաղաքացիների 2,85 տոկոսը, որոնք ստացել են պատվաստման առաջին չափաբաժինը (անկախ պատվաստանյութից), երկու չափաբաժիններն ստացած քաղաքացիների՝ 2,13 տոկոսը: Հետազոտությունը, որն անցկացվել է երկրում, ցույց է տվել, որ այսօրվա դրությամբ Վրաստանի կլինիկաներում հիվանդների 95 տոկոսը պատվաստում չստացած անձինք են: «Սա մեկ անգամ եւս ընդգծում է, թե որքան արդյունավետ զենք է պատվաստվելը քովիդ-համավարակը կառավարելու եւ վարակվելուց պաշտպանվելու գործում: Այնպես որ ես եւս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին խնդրում եմ՝ ակտիվանալ եւ ընդգրկվել պատվաստվողների կազմում, ինչպես նաեւ ինտենսիվ կերպով օգտագործել դիմակ»,- հորդորել է Տիկարիձեն: Ըստ վերջին տվյալների, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել 831.815 մարդ, նրանցից երկու լրիվ չափաբաժիններն ստացել է 245.207 քաղաքացի: Վրաստանի հիվանդությունների եւ հանրային առողջության հսկման ազգային կենտրոնի վիճակագրական տվյալների համաձայն, ամենից շատ ներարկումներն արվել են Թբիլիսիում (7461): Տիկարաձեն չի բացառել, որ եթե Վրաստանում համաճարակաբանական իրադրությունն էլ ավելի վատթարանա, ապա կսահմանվեն լրացուցիչ սահմանափակումներ: Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է ախտահարման 6208 նոր դեպք: Համավարական սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակման ավելի քան 490.000 դեպք, 429.000–ից ավելին ապաքինվել են, 6483-ը՝ մահացել, հաղորդել է Sputnik-ը:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02