Նիկոլ Փաշինյանի արտահայտած կարծիքով՝ երկրում կառավարման համակարգի փոփոխությունը սահմանադրությամբ պիտի լինի «բարեփոխումների ճանապարհով»։ Նրա խոսքով նման փոփոխություններ անելիս իշխող ուժը պետք է քաղաքական և հանրային լայն շրջանակների հետ քննարկումներ ունենա: «Այստեղ շատ կարևոր է լինելու իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ որպես ժողովրդի քվեն ստացած քաղաքական ուժ, բայց իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը միակ գործոնը չպետք է լինի, որը ազդի այս որոշման վրա»,- կառավարության նիստում ասաց Փաշինյանը՝ չանդրադառնալով, թե իշխող ուժը ՀՀ ամբողջ բնակչության որ տոկոսի քվեն է ընդամենը։ Նա նաև համոզմունք հայտնեց, որ կառավարման համակարգի փոփոխության հարցում հանրային կոնսենսուս չի ձևավորվելու, քանի որ դրա վերաբերյալ լինելու են տարբեր կարծիքներ: «Ես ուզում եմ ամենաակնհայտ օրինակը բերել, երբ երկրում առկա էր ռազմական հեղաշրջման վտանգը, այն կարգավորելու համար մեկ ամիս ժամանակ պահանջվեց, իսկ այդ ընթացքում թե ինչ տեղի ունեցավ կամ տեղի չունեցավ և ինչպես դա ազդեց մեր երկրի անվտանգային համակարգի վրա, ցավոք սրտի՝ մենք տեսանք մայիս ամսին: Կարծում եմ, որ ռազմական դրության պայմաններում նման իրավիճակներն արագ կարգավորելու հնարավորության բացակայությունը այն ակնհայտ խնդիրն է, որ կա մեր սահմանադրական կարգավորումներում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Աղբյուր` Panorama.am
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44