«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, անդրադառնալով այսօր ԱԺ-ում քննարկվելիս կառավարության ծրագրին, գրում է.
«Խոստումներ տալը և դրանք դրժելը վարչապետի աթոռը զավթած անձի համար սովորական երևույթ են: Այսօր ԱԺ-ում քննարկվելու է բաժակաճառերի ժողովածու հիշեցնող 102 էջանոց կառավարության ծրագիրը, որի ներկայացումը համեմվելու է պոպուլիզմի նոր չափաբաժնով։ Վստահաբար հնչելու են նաև խոստումներ, որոնք ի սկզբանե անիրատեսական են։ 2020թ. նոյեմբերի 18-ին ներկայացվել էր 15 կետանոց ճանապարհային քարտեզ, որը միտված էր Արցախյան 44-օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելուն և որի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը պետք է ներկայացվեր հունիսին։ «2021-ի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքն ու արձագանքը հաշվի առնելով՝ որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»,- Ֆեյսբուքում գրել էր պատերազմը խայտառակաբար տանուլ տված «Գերագույն հրամանատարը»՝ խոստանալով նշված միջոցառումների իրագործումը դնել «անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա»: Որևէ հաշվետվություն, բնականաբար, մինչև այսօր չի ներկայացվել և այս իրողության պայմաններում ներկայացվելու է կառավարության տխրահռչակ ծրագիրը, որտեղ էական տեղ է հատկացվել Թուրքիայի հետ հարաբերությունների կայունացմանը։ «Անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերը» Սև լճի իրավիճակն էր, Հայաստանի սուվերեն տարածք ներթափանցած ԱԹՍ-ները, թե պատգամավորների հավելյալ ծախսերը 200 հազարով ավելացնելը՝ դեռ պարզ չէ․․․»։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02