Օգոստոսի 31-ին, Կութ գյուղի տարածքում 43 հրշեջ-փրկարար իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Դեպքի վայր են մեկնել նաև ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երեք օպերատիվ խումբ։ ԱԻ նախարարության հաղորդմամբ, հրդեհի հյուսիս-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 00։58-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։ Հրդեհի հարավ-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 23։24-ին, մարվել՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 00։46-ին։ Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ։ ԱԻՆ-ից հիշեցնում են, որ օգոստոսի 30-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կութ գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Իրականացվել է տեղազննում․ պարզվել է, հրդեհն ունի տարածման երկու ուղղություն՝ հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 26 հրշեջ-փրկարար։ Հրդեհի հարավ-արևելյան օջախը մեկուսացվել է ժամը 22:48-ին, մարվել՝ 23:18-ին․այրվելէմոտ 40 հախոտածածկույթ: Հյուսիս-արևելյան հատվածից մոտ 20 հա ինքնամարվել է, իսկ մոտ 30 հա այրվում է սարի գագաթին․սահմանվել է հերթապահություն:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02