Tert.am - Աշխատավորների միջազգային օրվան ընդառաջ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանն ասաց, թե Հայաստանը միացել է աշխատանքային օրենսդրության միջազգային խարտիային և գրեթե բոլոր կետերով օրենսդրությունը համապատասխանեցրել միջազգային չափանիշերին:
Ըստ պաշտոնյայի՝ 10-11 կետերում դեռևս կան անհամապատասխանություններ, ինչը սակայն շատ եվրոպական որոշ երկրներում ևս առկա է: Ամբողջությամբ համապատասխանեցնել, ըստ նրա, միանգմից հնարավոր չէ:
«Դրանք հիմնականում վերաբերում են կոլեկտիվ պայմանագրերին, սոցիալական գործընկերության որոշակի դրույթներին, 24-ժամյա աշխատանքային ռեժիմին, որը չի համապատասխանում Եվրոպական խարտիայի իրավունքներին, որտեղ օրինակ՝ ասվում է, որ 16 ժամից ավել չի կարելի թույլատրել աշխատանք կատարել, բայց մեր դեպքում առանձին ոլորտների համար դեռևս պահպանվում են 24-ժամյա աշխատանքի կիրառման հնարավորություններ»,-ասաց նա:
Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Վարդանյանի պնդմամբ՝ աշխատողների իրավունքներն ավելի պաշտպանված են օրենսգրքով: Ըստ փաստաբանի՝ խնդիրն այլ է, կա ցածր իրավագիտակցություն:
«Ավելի շատ կարծում եմ ուղղակի աշխատողները իրազեկված չեն իրավունքների և պարտականությունների համար: Ունենք կատեգորիա, որ գիտի, որ խախտվել է իր իրավունքը, բայց չունի բավարար միջոցներ, որ դիմի դատարան: Կան այլ խմբեր, որոնք համակերպվում են իրենց իրավունքների խախտումների հետ, քանի որ ընտանիքը պահելու խնդիրներ ունեն»,- ասաց նա:
Ինեսա Վարդանյանը նշեց, որ ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր տարի ավելի են շատանում այն աշխատողների թիվը, որոնք դատարան են դիմում: Չնայած ըստ նրա՝ շատ ավելի աշխատողներ չեն դիմում, որովհետև օրինակ՝ տեղյակ չեն, որ փաստաբանի վճարած գումարը վերադարձվում է, եթե տեղյակ են, բայց մտածում են, որ հնարավոր է պարտվեն և աշխատանք չունենալուն զուգահեռ փաստաբանի գումարներ վճարեն:
Ըստ նրա՝ չեն դիմում նաև, քանի որ գործատուի հետ լարված հարաբերություններ չեն ուզում ունենալ: «Եթե երկու ժամ ավել են աշխատում, չեն կարող գնալ և գործատուի դուռը թակել, ասել՝ ավել եմ աշխատել, որովհետև գիտեն, անմիջապես գործատուն քայլեր է ձեռնարկում այդ աշխատողից ազատվելու, իհարկե այլ պատճառներ գտնելով, որը դժվար չէ»,-ասաց նա:
Այն, որ նման խնդիրները քաղաքակիրթ երկրներում արհմիությունների միջոցով են կարգավորում, իսկ Հայաստանում ոչ, Թադևոս Ավետիսյանը չհամաձայնեց: «Արհմիությունից բազմաթիվ գրություններ ենք ստացել և բազմաթիվ են դեպքերը, որ արհմիություները դատարանում պաշտպանեն աշխատողի իրավունքները, բայց, իհարկե, խնդիրներ այստեղ կա»,-ասաց նա:
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47