ՄԱԿ-ը հայտարարել է, որ իր մարդասիրական ավիացիոն ծառայությունը վերսկսում է օդային գործողությունները Աֆղանստանում, որպեսզի 160 մարդասիրական կազմակերպություններ կարողանան շարունակել գործունեությունը երկրի նահանգներում, հաղորդել է AP-ն: ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ ծառայությունը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադը կապում է հյուսիսում Մազարի Շարիֆի եւ հարավ-արեւելքում` Քանդահարի հետ: Նա նշել է, որ բեռնատար օդային կամուրջ է կառուցվում՝ ոչ պարենային ապրանքների, ինչպիսիք են բժշկական եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների տեղափոխման համար: Նրա խոսքով՝ ավիաուղու ներքին ուղեւորափոխադրումների համար անհրաժեշտ է 18 մլն դոլար, իսկ բեռնատար օդային կամրջի աշխատանքը շարունակելու համար` 12 մլն դոլար: «2002 թվականից մինչեւ 2021 թվականը Աֆղանստանում ՄԱԿ-ի մարդասիրական օդային ծառայությունը սպասարկել է երկրի ավելի քան 20 ուղղություններ», - ասել է Դյուժարիկը: «Այն կձգտի վերադառնալ այս վայրեր, հենց որ անվտանգությունն ու ֆինանսավորումը թույլ տան»:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02