Դանիան Հյուսիսային ծովում հսկայական «էներգետիկ կղզի» կկառուցի: Ըստ Bloomberg-ի՝ այն կբարձրացնի երկրում վերականգնվող էներգիայի աղբյուրների հզորությունները եւ կկայունացնի քամու էներգիայի մատակարարումը:
Կղզին կհայտնվի Դանիայից 80 կիլոմետր հեռավորության վրա, շինարարությունը կարժենա 34 միլիարդ դոլար: Երկրի իշխանությունները գործընկերներ կգրավեն, քանի որ այդքան մեծ գումար չունեն: Էներգետիկայի եւ կլիմայի նախարարությունը տենդեր կհայտարարի, որը կորոշի կղզու համասեփականատերերին եւ կառուցող շինարարական ընկերությունը:
Կառավարությունը նախատեսում էր կղզին կառուցել 2021 թվականի փետրվարին: 120 հազար քառակուսի մետր մակերեսով արհեստական հարթակը ղեկավարելու է 200 հողմակայանների ենթակառուցվածքը: Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչեւ 2033 թվականը: Կղզին կկարողանա արտադրել երեք գիգավատ էլեկտրաէներգիա եւ էլեկտրականությամբ ապահովել միլիոնավոր տներ: Նախատեսվում է էլեկտրաէներգիա մատակարարել այն երկրներ, որոնք չունեն սեփական ափամերձ գոտի՝ Գերմանիա, Բելգիա եւ Լյուքսեմբուրգ:
Հողմակայանների միջոցով Դանիան էլեկտրաէներգիայով ապահովել է բնակչության գրեթե կեսը: Մինչեւ 2030 թվականը երկիրը նախատեսում է 1990 թվականի համեմատ ածխաթթու գազի արտանետումները նվազեցնել 70 տոկոսով, իսկ մինչեւ 2050 թվականը՝ դառնալ ածխածնային չեզոք երկիր:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02