Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Աննա Գրիգորյանը և Հռիփսիմե Ստամբուլյանն այցելել են «Վարդաշեն» ՔԿ-ում գտնվող պատգամավորներ Արմեն Չարչյանին, Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը նշել է, որ բժիշկ Արմեն Չարչյանի առողջական վիճակը մտահոգիչ էր. «Արմեն Չարչյանն իրեն ծայրահեղ վատ է զգում, նա սուր ինֆարկտ է տարել, սակայն դա անտեսվում է քրեական հետապնդումն իրականացնող մարմնի կողմից, անգամ նրան կալանավայրից բուժհաստատություն չեն տեղափոխում: Սա պարզապես անթույլատրելի է պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ, քանի որ նրա շաքարի մակարդակը բարձրանում է, ինքն իրան շատ վատ է զգում, իր վիզուալ տեսքից էլ դա երևում է»,-ասել է Վահե Հակոբյանը: Ինչ վերաբերվում է կալանքի տակ գտնվող մյուս պատգամավորների՝ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի առողջական վիճակին, ապա Վահե Հակոբյանի փոխանցմամբ, պատգամավորներն իրենց լավ են զգում և վստահ են, որ շուտով արդարություն կիրականացվի և նրանք ազատ կարձակվեն: Զրուցակիցը նաև հայտնել է, որ ընթացքի մեջ է Արմեն Չարչյանի պաշտպանության կոմիտե ստեղծելու գործընթացը, որը զբաղվելու է կալանքի տակ գտնվող պատգամավորի պաշտպանությամբ. «Մանրամասների վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգանք»,-ասել է Հակոբյանը: Հարցին՝ թե արդյո՞ք այս ձերբակալություններն ընդդիմության աջակիցներին ինչ-որ չափով ետ չեն պահի պայքարելու մտքից՝ քրեական հետապնդումներից խուսափելու համար, Վահե Հակոբյանը պատասխանել է․ «Ես չեմ կարծում, որ մեր դաշինքին աջակցող մարդկանց թվում կան վախեցողներ: Մենք ավելի կուռ ենք դառնալու, իսկ եթե կան վախեցողներ, թող մաղվեն անգամ նրանք, թող մնանք ավելի քիչ, բայց իմանանք, որ միահամուռ բռունցք ենք և մեր թիկունքը ապահով է, մենք չվախեցողների հետ ճանապարհ ունենք գնալու»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02