Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` (7 Սեպտեմբերի 2021, 959 - Ա) Արտակ Ջումայանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: Արտակ Ջումայանը ծնվել է 1984 թվականի հունվարի 18-ին: 2000-2006 թվականներին սովորել է Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում: 2006-2007 թվականներին անցել է ինտերնատուրա Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի պետական բժշկական համալսարանում, ստացել թերապևտի որոկավորում: 2011 թվականին սովորել է Ռուսաստանի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայում` ստացել հանրային առողջության մասնագետի որոկավավորում: 2010-2013 թվականներին շարունակել է կրթությունը Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում` Պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտացմամբ: Աշխատանքային գործունեությունը սկսել է Մոսկվայի թիվ 195 պետական պոլիկլինիկայում` որպես թերապևտ (2007-2010 թվականներ): 2010-2014 թվականներին աշխատել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտում` որպես առաջատար մասնագետ-մեթոդիստ: 2014 –2015 թվականներին զբաղեցրել է Մոսկվայի քաղաքային թիվ 121 պետական պոլիկլինիկայի 4-րդ մասնաճյուղի ղեկավար-պոլիկլինիկայի վարիչի պաշտոնը: 2015-2016 թվականներին եղել է Մոսկվայի քաղաքային համար 121 պետական պոլիկլինիկայի Դիագնոստիկ բաժնի վարիչ: 2016 թվականի ընթացքում եղել է ՌԴ ֆինանսների նախարարության պոլիկլինիկայի Թերապևտիկ բաժնի վարիչ: 2016-2018 թվականներին «Նովայա մեդիցինա» կլինիկայի թերապևտ: 2016-2018 թվականներին եղել է Մոսկվայի թիվ 31 պետական հիվանդանոցի գլխավոր ադմինիստրատոր։ 2019-2021 թվականներին զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչի պաշտոնը: Արտակ Ջումայանը ստացել է ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպայի, լեյտենանտի կոչում: Անկուսակցական է, ամուսնացած, ունի երեք զավակ:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02