«Գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումները եղել են անգամ այն ժամանակ, երբ նրանք ընդամենը 3-4 ժամ են գտնվել ադրբեջանցիների վերահսկողության ներքո»,-Երևանում ընթացող ասուլիսում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Նա մանրամասնեց, խոսքը Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակչի մասին է, որին հուլիսի 26-ին գերեվարել էին Ադրբեջանի զինված ուժերը, նա չորս ժամ է գտնվել գերության մեջ, ռուս խաղաղապահների օգնությամբ կարողացել են վերադարձնել։
«Նրա նկատմամբ կիրառվել էին խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք, մասնավորապես աջ ոտքի վնասվածք էր ստացել և գտնվում էր հոգեբանական շատ ծանր վիճակում։ Այդ մարդն ուներ հոգեկան խնդիրներ, այս պարագայում հաշվի չեն առնվել անգամ այդ խնդիրները»,-մանրամասնեց Ստեփանյանը։ Նրա խոսքով, նման անմարդկային վերաբերմունք ադրբեջանցի զինծառայողները ցուցաբերել են ոչ միայն հայկական կողմի՝ գերեվարված ու զոհված զինծառայողների նկատմամբ, այլև անհետ կորած զինծառայողների հարազատների նկատմամբ։ «Պատերազմի ժամանակ, երբ մեր զինծառայողների հեռախոսները հայտնվել են ադրբեջանական զինվորների ձեռքին, նրանք պարբերաբար օգտագործել են մեր զինծառայողների սոցիալական ցանցերի օգտահաշիվները՝ նրանց հարազատներին ցավ պատճառելու համար։ Կա դեպք, անհետ կորած զինծառայողի օգտահաիշիվն օգտագործվում էր, նրա մորը հաղորդագրություններ էին ուղարկում, հավանում էին մոր լուսանկարները։ Այսինքն, փորձ էր կատարվում հարազատներին պահել ծանր իրավիճակում»,-ասաց Ստեփանյանը։ Պատերազմի ավարտից տասն ամիս անց ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է հայ զինծառայողի մահվան փաստը, ինչից հետո նրա մայրը ջնջել է այդ օգտահաշիվն ու այլևս չի հաղորդակցվել։ Անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրեց, չնայած այնտեղ ռուս խաղաղապահ առաքելության ներկայությանը, Ադրբեջանը հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը, վերջինը երեկ էր։ «Շուշիի հատվածից գրեթե ամենօրյա ռեժիմով խախտվում է հրադադարը, և ադրբեջանական կողմը կրակ է բացում հայկական բնկավայրերի ուղղությամբ։ Ենթադրել, որ առկա զորքերի փոխարինումը սահմանպահ զորքերով կարող է որևէ ռեալ արդյունք տալ այն առումով, որ Ադրբեջանը զերծ կմնա անօրինական գործողություններից, ողջամիտ չէ։ Այո, անհրաժեշտէ կիրառել մեխանիզմներ, որոնք թույլ կտան պարզել միջադեպերի հեղինակներին ու հանգամանքները։ Միայն դրանք թույլ կտան հետագայում կրճատել, գուցե նաև բացառել միջադեպերը»,-ասաց Ստեփանյանը։ ՄԻՊ-ի խոսքով, այսօր ադրբեջանական դիրքերը շատ մոտ են տեղեկայված Արցախի 28 բնակավայրերին՝ 150 մ-ից մինչև 1.5 կմ հեռավարության վրա։
«Խնդիրը պետք է այնպես դրվի, որ դիքրքերը հեռացվեն այնքան, որ հնարավոր չլինի դիտարկել կամ թիրախավորել խաղաղ բնակավայրերը»,-ասաց նա։ Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից նման միջադեպերը երկու նպատակ ունեն՝ ստեղծել վախի ու հուսահատության մթնոլորտ, այսինքն իրականացվում է էթնիկ զտման քաղաքականություն այլ մեթոդներով, որպեսզի նպաստեն արցախահայությունը լքի Արցախը։ «Երկրորդ նպատակը ռուսական խախաղապահ առաքելության արդյունավետության նսեմացումն է, որը իրենց համար կեգեիտիմ հիմք կհանդիսանա պնդելու, որ խաղաղապահ ուժերը հեռացվեն»,-ասաց Գ. Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ Արցախի ՄԻՊ-ը մասնակցում է լրագրողների հետ հանդիպմանը, որի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը ներկայացրեցին անգլերենով կազմված արտահերթ զեկույց Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումների, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու, գերեվարման պայմանների, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանության վերաբերյալ:
Աղբյուր` Panorama.am
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23