Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Գերմանիայի Այխշտետ-Ինգոլշտադի կաթոլիկ համալսարանի Քրիստոնյա արևելքի աստվածաբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին, Աստվածաբանական ֆակուլտետի ուսանողներին՝ գլխավորությամբ ամբիոնի վարիչ պրոֆեսոր Թոմաս վարդապետ Կրեմերի և Կոլլեգիում Օրիենտալեի ռեկտոր Օլեկսանդր ավագ քահանա Պետրինկոյի։
Հայր Թոմասը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել է համալսարանի կրթական ծրագրերը և գործունեությունը՝ տեղեկացնելով նաև, որ Հայաստան այցի նպատակն է ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր-մշակութային արժեքներին և գիտական ոլորտում համագործակցության հեռանկարներին։
Հայոց Հովվապետը, իր օրհնությունը բերելով հյուրերին, հաստատել է, որ համալսարանի ներկայացուցիչների այցը Հայաստան և ուխտագնացությունները տարբեր սրբավայրեր առավել կնպաստեն երկրի պատմամշակութային ու հոգևոր ժառանգությանը հաղորդակից դառնալուն և հոգևոր փորձառությունը զորացնելուն։ Այս առնչությամբ Նորին Սրբությունն անդրադարձ է կատարեց հայ ժողովրդի կյանքում Սուրբ Էջմիածնի առանցքային դերակատարությանը, ընդգծել, որ քրիստոնեական հավատքը դարեր շարունակ եղել է ազգային, հոգևոր արժեքների և հայի ինքնության կերտողը։
Իր խոսքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստել է նաև Քույր Եկեղեցիների ու միջեկեղեցական կառույցների և Հայոց Եկեղեցու միջև ձևավորված սերտ կապերի ու գործակցության մասին, ինչի շնորհիվ այսօր իրականացվում են տարբեր կրթական, սոցիալական ու մշակութային ծրագրեր:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին Հայ Եկեղեցու առաքելությանը, միջեկեղեցական և միջկրոնական փոխհարաբերություններին։
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02