«Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացնելու Սահմանադրական դատարան՝ վարչական դատավարության օրենսգրքի կարգավորման հետ կապված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Մեր քաղաքացիներից շատ-շատերը Ճանապարհային ոստիկանության դեմ ներկայացնում էին բողոքներ Վարչական դատարանին, բայց այժմ նրանք ուղղակի զրկված են անմիջապես դատարան դիմելու հնարավորությունից։ Քաղաքացիները պարտավոր են մինչև այդ դիմել այդ նույն Ճանապարհային ոստիկանությանը, հետո նոր միայն՝ Վարչական դատարան։ Բացի սրանից Ճանապարհային ոստիկանություն դիմելու համար ժամկետները բավականին սեղմ են, ենթադրենք՝ դատարան հայցադիմում ներկայացնելու տրամաբանությամբ»,- նշեց Վարդևանյանը։ Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ևս մեկ դիմում են պատրաստվում ներկայացնել Սահմանադրական դատարան։ «Գնումների մասին օրենքում առկա է սահմանափակում որոշակի տեղեկատվություն ստանալու հարցում տարբեր ոլորտների վերաբերյալ, օրինակ՝ բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահի, վարչապետի կատարած արարողակարգային ծախսերի վերաբերյալ։ Եթե փորձեք դրա մասին տեղեկություն ստանալ, ուղղակի չեք կարողանա, որովհետև այդ տեղեկատվությունը համարվում է գաղտնի, ի դեպ, իր գաղտնիության մակարդակով հավասարեցված է ռազմական պետական գաղտնիքին»,- ընդգծեց Արամ Վարդևանյանը։ Հիշեցնենք, որ մինչև այս «Հայաստան» դաշինքը երեք դիմում էր ներկայացրել ՍԴ՝ Ազգային ժողովի նախագահի ընտրության, Ազգային ժողովի պատգամավորի անձեռմխելիության և Ազգային ժողովին նիստը նախագահողի լիազորությունների խախտման վերաբերյալ։ Վարդևանյանի խոսքով՝ առաջին դիմումն արդեն վարույթ է ընդունվել։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02