Իսլանդիայում սկսել է գործել երկրի մթնոլորտից ածխաթթու գազի դուրսբերման աշխարհի ամենամեծ գործարանը: Նախագծի հեղինակները հույս ունեն, որ նոր տեխնոլոգիան ի վերջո կօգնի կանգնեցնել կլիմայի գլոբալ փոփոխությունը, սակայն մինչ այժմ նորաբաց գործարանը ունակ է կլանել CO2-ի՝համաշխարհային մասշտաբով գրեթե աննշան ծավալ, իսկ որոշ փորձագետներ նույնիսկ կասկածում են, որ տաքացման խնդիրը այս կերպ կարող է լուծվել, հաղորդել է BBC-ն:
«Օրկա» կոչվող գործարանը (իսլանդերեն՝ էներգիա) ամեն տարի մթնոլորտից դուրս կբերի մինչեւ 4000 տոննա ածխաթթու գազ, ինչը համարժեք է մոտ 790 մեքենայի տարեկան արտանետմանը: Ինչպես նշել է Reuters գործակալությունը, անցյալ տարի CO2-ի գլոբալ արտանետումները կազմել են 31.5 միլիարդ տոննա: Իսկ E&E News կայքը գրել է, որ նոր գործարանը ունակ է կլանել ածխով աշխատող մեկ ջերմաէլեկտրակայանի տարեկան արտանետումների 1 տոկոսից պակասը:
Այնուամենայնիվ, «Օրկա»-ի հայտնվելը զգալիորեն մեծացնում է աշխարհում ածխաթթու գազի՝ մթնոլորտից դուրսբերման հնարավորությունները. ըստ Միջազգային էներգետիկ գործակալության՝ այժմ գործում են 15 նմանատիպ գործարաններ, որոնց ընդհանուր տարեկան հզորությունը կազմում է ընդամենը 9 հազար տոննա:
Գործարանը կառուցած շվեյցարական Climeworks ստարտափի հիմնադիրները վստահեցնում են, որ ապագա այս տեխնոլոգիայինն է: «CO2-ի յուրաքանչյուր մոլեկուլ, որը «Օրկա»-ն անջատում է օդից եւ ներմղում է ստորգետնյա պահեստներ, այլեւս երբեք չի նպաստի գլոբալ տաքացմանը», - ասել է համահիմնադիր Քրիստոֆ Գեբալդը: «Սա եզակի եւ ունիկալ հնարավորություն է, սակայն դրա կիրառումը պետք է մեծապես ընդլայնվի»:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02