«Շնոբելյան մրցանակը» շնորհվել է ամերիկացի գիտնականներին, որոնք փորձի ընթացքում գտել են ապացույցներ, որ տղամարդու մորուքը կարող է պաշտպանել դեմքի հարվածներից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Շնոբել» մրցանակի (հայտնի է նաև որպես հակա-Նոբելյան մրցանակ) 31-րդ հերթական արարողությունն անցկացվել է առցանց՝ 24 երկրների գիտնականների դափնեկիր դառնալով, հաղորդել են կազմակերպիչները:
Մրցանակը տրվում է այն գիտական հետազոտությունների համար, որոնք նախ ստիպում են ծիծաղել, հետո մտածել: Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնց համար մրցանակն առաջին հայացքից թվում է անիմաստ կամ անհեթեթ, դրանցից շատերը, ինչպես ակնարկում են կազմակերպիչները, ամեն դեպքում գիտական արժեք ունեն:
Դեմքին հարվածելիս մորուքի «պաշտպանական գործառույթների» բացահայտման համար մրցանակը շնորհվել է հետազոտողներին «Խաղաղության մրցանակ» անվանակարգում:
Բժշկության մրցանակը շնորհվել է այն հետազոտողներին, որոնք ապացուցել են, որ օրգազմը նույնքան արդյունավետ է հարբուխի ժամանակ, որքան հակաբորբոքային միջոցները:
Տնտեսության բնագավառում պարգևը նվաճել են եվրոպացի գիտնականները, որոնք ապացուցել են, որ քաղաքական գործիչների ճարպակալման աստիճանը փոխկապակցված է երկրում կոռուպցիայի մակարդակի հետ:
Քիմիայի գծով մրցանակը ստացել են Գերմանիայից, Բրիտանիայից, Հունաստանից, Ավստրալիայից մի խումբ գիտնականներ, որոնք կինոթատրոններում ուսումնասիրել են օդի քիմիական կազմը՝ պարզելու համար, թե արդյոք կապ կա հանդիսատեսի կողմից արձակած հոտերի և հեռարձակվող բռնության տեսարանների միջև:
Էկոլոգիայի գծով մրցանակ են ստացել Իսպանիայից և Իրանից գիտնականները՝ տարբեր երկրների մայթերին նետված ծամոններում գտնվող բակտերիաների տեսակների ուսումնասիրության մեջ, գենետիկ անալիզի կիրառման համար:
Ինչպես հայտնում են կազմակերպիչները, ընդհանուր առմամբ հանձնվել է տասը մրցանակ։
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02