COVID-19-ի դեմ պատվաստված մարդիկ 11 անգամ ավելի քիչ են մահանում կորոնավիրուսով վարակվելու դեպքում: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է The Hill-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) ուսումնասիրությունը: «Ինչպես ցույց ենք տալիս ուսումնասիրություններ, պատվաստումներն արդյունավետ են»,-ճեպազրույցում ասաել է CDC-ի տնօրեն Ռոշել Վալենսկին:Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 600 հազար մարդ: Ըստ CDC-ի՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում չպատվաստված մարդկանց մահն ավելի քան 10 անգամ ավելի հավանական է, քան պատվաստված անձանցը: Բացի այդ, չպատվաստված մարդանց վարակվելու հավանականությունը 4-5 անգամ ավելի մեծ է, քան այն մարդկանցը, որոնք ավարտել են պատվաստման ամբողջական կուրսը: The Hill-ը նշում է, որ այս տեղեկատվությունը ստացվել է կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձով հայտարարեց իր կարգադրության մասին, ըստ որի կառավարության բոլոր աշխատակիցները պետք է պատվաստվեն COVID-19-ի դեմ: Նույն պահանջը վերաբերում է դաշնային կապալառու ընկերությունների աշխատակիցներին: Ամերիկացի մեծահասակների 75%-ը ստացել է COVID-19 պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափը: ԱՄՆ բնակչության ավելի քան 64%-ը ամբողջությամբ պատվաստված է կորոնավիրուսի դեմ:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02