ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի մեկնարկը տրվեց Հայաստանի օրհներգով: Այնուհետև վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը:
«Ի դեպ, նշեմ, որ հենց նոր հնչում էր այն օրհներգը, որը դուք այդպես ջանադրաբար փորձում էիք փոխել: Սա իմիջիայլոց»,- նշեց պատգամավորը: Արեգնազ Մանուկյանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասելով. «Որպես ԱԺ նիստեր վարող, դուք նախորդ նիստերում գերազանցել եք ձեր լիազորությունները և կամայականորեն կիրառել ԱԺ կանոնակարգի դրույթները: Հույս ունեմ, որ հետայսու այդպես չի լինելու: Ինչում եմ հուսով, քանի որ ենթադրվում է այն օրերին, ինչ-ինչ պատճառներով, լարված եք եղել, իսկ հիմա դատելով համացանցում առկա ձեր ու ձեր ընկերների միկոնոսյան գերթանկարժեք հանգստի ու դիսկոտեկային ժամանցային կադրերից, լարվածությունը պետք է անցած լինի: Ի դեպ, ուշագրավ է, որ պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ նշում էիք՝ շատ ծանր եք տանում այդ ամենը, գիշեր-ցերեկ մտածում եք միայն այդ մասին, բայց, փաստորեն, շատ բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում՝ որպես Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա»:
Այնուհետև նա հետաքրքրվեց, թե սեպտեմբերի 2-ին Արցախի Հանարապետությունը նշում էր անկախության 30-ամյակը, ինչու ՀՀ բարձրաստիճան որևէ պաշտոնյա՝ այդ թվում ԱԺ նախագահը, չգնացին Արցախ. «Փոխարենը մենք ձեզ ու ՔՊ-ն ներկայացնող ևս երկու պատգամավորի տեսանք հունական կղզում գերթանկարժեք հանգստավայարում, լողափնյա դիսկոտեկում ուրախ ժամանց անցկացնելիս: Ինչո՞ւ Արցախ մեկնելու փոխարեն նախընտրել եք միկոնոսյան հանգիստը, Արցախ չմեկնելու պատճառը Ալիևի արգե՞լքն է ու գերի ընկնելո՞ւ վախը, թե՞ այլ պատճառներ կան»: Ալեն Սիմոնյանն ասաց, որ Արցախ պատվիրակություն մեկնել է, եղել է բավականին ներկայացուցչական, դրա հետ կապված այլ մեկնաբանություն չի անի: «Իսկ ինչ վերաբերում է իմ մասնավոր կյանքին և ստերին, դրանք չեմ մեկնաբանի»,- նշեց Աժ նախագահը: Ա.Մանուկյանն արձագանքեց.
«Ստելը մի քիչ դժվար է, քանի որ համացանցում կադրերը կան, թե ինչպես եք ուրախ պարում լողափնյա հանգստավայրում: Դատելով ձեր եկամուտների հայտարարագրից, դուք և ձեր ընկերները պետք է որ չկարողանայիք այդքան թանկարժեք տեղում հանգստանայիք: Խնդրում եմ ասեք՝ որքան գումար եք ծախսել Հունաստանում որպես պետության առաջին երեք պաշտոնյաներից մեկը, պարտավոր եք հաշվետու լինել հանրությանը՝ հատկապես, երբ տեղեկություններ կան, որ բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է ձեր ծախսերը փակել, ինչը հաստատվելու դեպքում ստանում ենք դասական կառուպցիայի դեպք»: ԱԺ Նախագահը կրկնեց՝ իր մասնավոր կյանքը չի մեկնաբանում, ինչպես նաև ստերին, դեղին մամուլին չի հետևում: «Ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս, արդեն իսկ պատգամավոր եք, խորհուրդ կտամ ձեր գործընկերներից լրջության, քաղաքական գործչին վայել հարցերով հանդես գալ, ոչ թե փորձել հայտնվել համացանցում իմ անունը օգտագործելու հաշվին»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Աղբյուր` Panorama.am
10:34
10:02
14:04
13:48
13:09
12:36
12:09
11:42
11:17
10:33
10:03
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55