««Արյունոտ ձեռքեր» արտահայտություն մի արեք, առնվազն այն մարդիկ, որոնք պատերազմի ընթացքում տեսել են անկազմակերպվածությունը, ողջ լոգիստիկան, երբեք թույլ չեն տա, որ խոսեք արյունոտ կամ ոչ արյունոտ ձեռքերից»,- Ազգային ժողովում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից հնչած հայտարարություններին ու արտահայտություններին։ Նա հիշեցրեց ՔՊ-ական պատգամավորներից մեկի ելույթը, որ 2018 թվականին մարդիկ դուրս էին եկել համակարգի դեմ:
«Թվարկենք համակարգի որոշ մասնիկներին՝ Մուկուչյան Տիգրան, Խաչատրյան Սասուն, Դավիթյան Արթուր, բա էդ ո՞ր համակարգի դեմ էին դուրս եկել, բա այդ ո՞նց ստացվեց, որ այդ համակարգի հիմնասյուները, կարևորագույն պաշտոնները զբաղեցնող մարդիկ մնացին անփոփոխ»,- դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց ընդդիմադիր պատգամավորը: Ինչ վերաբերում է ընտրություններին կեղծելուն, Հ. Մամիջանյանը նշեց . «Բա էդ ո՞նց էր ստացվել, որ ձեր քաղաքական առաջնորդը կանգնել էր ընտրություններ կեղծող առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի կողքին «Իմպիչմենտ» դաշինքի շրջանակներում: Այդ ո՞նց է ստացվում, որ մի քանի հարյուր հազար ձայն պակաս ստանալու դեպքում, որը նաև ձեր աշխատանքի գնահատականն է, ձեր մանդատը հանկարծակի թավիշից դառնում է պողպատե»: Հայկ Մամիջանյանը նաև անդրադարձավ իշխանությունից բազմիցս հնչած այն հայտարարություններին՝ «թե բա սրա համա՞ր էինք պայքարում». «ՔՊ-ական պատգամավոր Վարդանյանը երկար տարիներ ՍԴ-ում է անցկացրել, պայքարել է նրա համար, որ անցած տարի Սահմանադրությունը բռանաբարում էին հենց այս ամբիոնի վրա՞, իսկ բռնաբարողներից մեկը ձեր կողքն է նստած, որ շատ հապճեպ, ՍԴ-ում դիմումը պաշտպանելուց առաջ, հասցրեց ստանալ իրավաբանականի դիմպլոմ: Շնորհավորում եմ, պարոն Հովակիմյան»:
«Դուք հիմա խոսում եք ընտրությունների մասին, բայց սենց որ շարունակեք, Սյունիքի մի քանի գյուղի բնակիչներ հաջորդ ընտրություններին մասնակցելու են վիզայով։ Ու մի հատ էլ խորհուրդ, ոնց հասկացա՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եք ուզում անել, խորհուրդ կտամ դիտարկեք ընտրություններին ադրբեջանական անձնագրերով մարդկանց թույլ տալ քվեարկելը, այնտեղ ձեր առաջնորդը ահագին ձայն ունի»,–ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամը։
Աղբյուր` Panorama.am
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02