Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում՝ Արդարադատության միջազգային դատարանում, գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) խախտումների հիմքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարանը:
Դատարանի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը հայտնել է, որ տասնյակ տարիներ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականության է ենթարկել և պետության կողմից հովանավորվող հայատյացության այս քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են ոչ միայն համակարգային խտրականության, այլև՝ զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների:
Նշվել է, որ այդ գործելակերպը մեկ անգամ ևս առաջին պլան է մղվել 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո և զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել կոնվենցիայի կոպիտ խախտումներ:
Հայաստանը ներկայացրել է նաև, որ ռազմական գործողությունների ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 10–ին ուժի մեջ մտած հրադադարից հետո անգամ Ադրբեջանը շարունակել է հայ ռազմագերիների, պատանդների, կալանավորված այլ անձանց սպանությունները, խոշտանգումները և այլ նվաստացումները:
«Հայաստանը դատարանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին CERD-ի խախտումների համար, կանխել ապագա վնասները և փոխհատուցել արդեն պատճառված վնասը»,-ասված է հաղորդագրությունում:
Հայաստանը խնդրել է դատարանին նաև որոշակի ժամանակավոր միջոցներ կիրառել՝ ծայրահեղ հրատապությունից ելնելով:
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02