Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Մոսկվան արդեն սկսում է սովորել ռուսական կործանիչների «ոչ պրոֆեսիոնալ» մանևրների պատճառով Պենտագոնի «նեղացվածություններին»։ Բալթիկ ծովի երկնքում ռուսական Սու-27 կործանիչի և ամերիկյան RC-135 հետախուզական ինքնաթիռի մասնակցությամբ միջադեպն այդպես է մեկնաբանել ռուսական ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է РИА Новости-ն:
Նա ընդգծել է, որ ռուսական ինքնաթիռների բոլոր թռիչքները «համապատասխանում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին»։ Ընդ որում, նրա խոսքով, ամերիկյան RC-135U-ն «ամեն անգամ փորձում է մոտենալ ռուսական սահմանին՝ անջատված տրանսպոնդերով»։
«Այդ պատճառով ՀՕՊ ուժերը ստիպված են լինում օդ բարձրացնել մեր կործանիչը՝ վիզուալ կերպով ճանաչելու ինքնաթիռի տեսակը և նրա համարը։ Ամերիկյան ռազմաօդային ուժերի այդ խնդիրը երկու լուծում ունի՝ կամ չթռչել մեր սահմանների մոտով, կամ միացնել տրանսպոնդերը…»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Tert.am - Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը հայտնել է, որ Բալթիկ ծովի երկնքում ամերիկյան հետախուզական ինքնաթիռի նկատմամբ ռուսական Սու-27 կործանիչի իրականացրած գործողությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների սրմանը։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսան։
«Օդաչուի ոչ պրոֆեսիոնալ ու անվտանգ գործողությունները կարող են հանգեցնել երկու երկրների միջև հարաբերությունների սրմանը»,- ասել է զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ամերիկյան RC-135 օդանավը «սովորական թռիչք է իրականացնելիս եղել միջազգային օդային տարածքում», երբ ռուսական կործանիչը մոտեցել է նրան ու «ոչ անվտանգ» մանևր իրականացրել։ Ըստ meduza.io-ի՝ ռուսական Սու-27-ը գտնվել է ամերիկյան օդանավից մոտ 7.5 մետր հեռավորության վրա։
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02