Գերմանիայում Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI) ամփոփել է կորոնավիրուսով վարակված գերմանացի զբոսաշրջիկների թվաքանակի մասին տվյալներն ըստ երկրների և կազմել ամենավտանգավոր ուղղությունների ցուցակը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, RKI-ի տվյալներով՝ վերջին 4 շաբաթվա ընթացքում, Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 87 572 մարդ, որոնցից 26 218-ը՝ որպես վարակի վայր, նշել են այլ երկրներ:
«Ներկայում վարակման մեծ մասը տեղի է ունենում Բալկանյան երկրներում. առավել հաճախ, որպես վարակման երկիր, հիվանդացողները նշել են Թուրքիան, ընդհանուր առմամբ այնտեղ վարակվել է 6 087 հանգստացող»,- հայտնել են ինստիտուտից:
Մոտ 5,7 հազար հիվանդ է վարակվել Կոսովոյում։ Երրորդ տեղում Խորվաթիան է, որտեղ վարակվել է գրեթե 2,5 հազար գերմանացի։ Հակառեյտինգի տասնյակում տեղ են գտել նաև Հունաստանում և Իտալիայում հանգստացած զբոսաշրջիկները:
«Ընդհանուր առմամբ, գրանցված նոր դեպքերի մասնաբաժինը, որոնք տեղի են ունեցել արտերկրում, վերջին շաբաթներին նվազել է մինչև 17 տոկոս։ Երկու շաբաթ առաջ այդ ցուցանիշը կազմում էր 27 տոկոս»,- հայտնել են RKI-ից։
Միևնույն ժամանակ, ինստիտուտից ընդգծել են, որ ուղևորությունների նպատակների մասին տեղեկություններ չեն հավաքել․ այսինքն՝ արտասահման այցելությունների պատճառ կարող է լինել ոչ միայն հանգիստը, այլև գործուղումը կամ հարազատների հետ հանդիպումը:
12:13
11:52
11:35
11:15
10:35
10:16
09:19
09:03
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
09:19 28.04.26
09:03 28.04.26
10:16 28.04.26
10:35 28.04.26
11:15 28.04.26
11:35 28.04.26
11:52 28.04.26
12:13 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44