Սեպտեմբերի 20-ին Երևանի բուսաբանական այգու «Հույսի արահետ»-ում տեղի ունեցավ Խաչարձանի օրհնության կարգն ու բացման արարողությունը: Արահետի հիմնադրման օրից սա թվով 7-րդ միջոցառումն էր: Համառոտ անրադառնալով Արահետի անցած մեկամյա ուղուն, նախաձեռնության կազմակերպիչ, պատմաբան Սամվել Բաղդասարյանը ընդգծեց, որ հանգամանքների բերումով, հայ ժողովրդի համար դժվարին տարվան զուգահեռ` Արահետն էլ, ասես, ստիպված եղավ հասունանալ առավել արագ` հասակ առնելով ոչ միայն յուրաքանչյուր տնկված ծառի հետ, այլև հոգևոր, մշակութային միջոցաումներով: Նշվեց Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151-ամյակը, հիշատակվեց Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցը, որի շրջանակներում տեղի է ունեցել «106 տարի` 106 ծառի խորհրդով» տնկարկումը, նշվեց Հաղթանակի օրն ու Սարդարապատի հերոսամարտը, որի 103 ծառի տնկումը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբեր ամսին: Իսկ Արահետի պայմանական «թանգարանը» համալրեցին խորհրդանշական` «Կենաց ծառը», «Ծառ հիշատակաց»-ն ու «Ծառ ապրողաց»-ը: «Հայկական շատ ընտանիքներում, զավակի առաջին տարեդարձը նշվում է մկրտությամբ և հիշարժան նվերով: Նվերը` խորհրդանշական Խաչարձանն է /քանդակագործ` Արմեն Եղիազարյան/, որի օրհնության կարգը, նման է մկրտության, ուստի Արահետին հարկավոր է նաև հոգևոր նոր անուն: Արահետին ապրեցնողը այս մեկ տարվա ընթացքում եղել է հույսը: Այլևս սա Հույսի արահետ է», - ամփոփելով իր խոսքը նշեց Ս.Բաղդասարյանը: Անրադառնալով Խաչարձանին զետեղված գրությանը` «Հայոց մեծ Եղեռնի 106-րդ և Սարդարապատի հերոսամարտի 103-րդ տարելիցին», Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը կարևորեց. «Մեկը տխուր առիթ է, մյուսը` ուրախ: Բայց և՛ տխրության պահին, և՛ ուրախության պահին պետք է լինենք միասնական: Անցած տարվա ընթացքում ունեցանք 44-օրյա պատերազմ, մեր տղաները անհավասար պայքար մղեցին թուրքի դեմ` չխնայելով, Աստծո կողմից տրված ամենաթանկը` կյանքը: Մենք պետք է ապրենք այնպես, որ տղաները` նայելով վերևից, չզղջան, ապրենք միասնական, սիրով, ներողամտությամբ: Եվ այս Խաչարձանը պետք է դառնա ասվածի վկայությունը»: Նշենք, որ Խաչարձանի տեղադրումն, ինչպես նաև Արահետի ընթացիք աշխատանքները իրականացվել են Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչ` Համլետ Չոբանյանի ընտանիքի օժանդակությամբ: Հատուկ շնորհակալություն Երևանի բուսաբանության ինստիտուտի տնօրեն` Անահիտ Ղուկասյանին` Արահետի կողքին լինելու համար: Ինչպես նաև շնորհակալություն Արահետի աշխատանքներին մասնակցած բոլոր գաղափարակից-ընկերներին` սրտացավ վերաբերմունքի համար: Միջոցառմանը մասնակցեցին Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի № 147 դպրոցի աշակերտները` ուսուցիչ Սոֆյա Ղամբարյանի գլխավորությամբ, Արահետի մշտական այցելուներ, հյուրեր:
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03