Ազգերի ինքնորոշման սկզբունքը միջազգային իրավունքի և քաղաքակրթության առանցքային դրույթներից էր և որպես հասկացություն՝ շրջանառության մեջ է մտել 1870-ական թվականներին: Ազգերի ինքնորոշման գաղափարի հետևողական պաշտպանը ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնն էր (1913–1921թթ․), ով ձևակերպեց «արտաքին ինքնորոշման» սկզբունքը։ Համաձայն դրա՝ ցանկացած ժողովուրդ կարող էր ընտրել ինքնիշխանության այն ձևը, որը ցանկանում էր՝ ընդհուպ մինչև անկախ պետականության կազմավորումը։ Միաժամանակ նա առաջ քաշեց պետության տարածքային ամբողջականության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։ Խորհրդային Միության պայմաններում ազգերի անկախության հանրաքվե իրականացնելու մասին գործնականորեն առաջին անգամ 1960-ական թվականներին խոսել է Ուկրաինայի հերոս Լևկո Լուկիանենկոն, 1968թ․՝ Անդրեյ Սախարովը, սակայն անկախության հանրաքվեի գաղափարը՝ որպես կազմակերպված պայքարի նպատակ, ասպարեզ է իջել 1973թ․՝ Հայաստանում: Հայ անկախականների պայքարը մեծ դեր է կատարել ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների համար, ուստի, ՊԱԿ-ի ուշադրության կենտրոնում եղել է Ազգային միացյալ կուսակցությունը (ԱՄԿ)-ն և նրա ղեկավար Պարույր Հայրիկյանը, ով ԱՄԿ-ի հիմնադիր Հայկազ Խաչատրյանի և մյուս ղեկավարների ձերբակալությունից հետո դառնում է ԱՄԿ-ի ղեկավարը։ Պայքարում էր անհապաղ ազգային բանակ ստեղծելու, ժողովրդի կողմից ընտրված գործադիր իշխանություն հաստատելու, սահմանադիր ժողովի միջոցով սահմանադրություն ընդունելու և կարևոր այլ նպատակների համար։ 1987թ. Հայրիկյանը սեպտեմբերին հիմնում է Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կազմակերպությունը։ Վերջինս ԽՍՀՄ ամբողջ տարածքում բացահայտ պայքարող առաջին ազգային-քաղաքական-ժողովրդավարական կազմակերպությունն էր՝ իր «Անկախություն» շաբաթաթերթով։ ԱԻՄ-ի նպատակն էր ազգային պետականության վերականգնումը, առաջնահերթ խնդիրը՝ Հայաստանի անկախացումը հանրաքվեի միջոցով։
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23