ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել ՀՀ հռչակման 30-ամյա տարեդարձի առթիվ:
«Սիրելի΄ հայրենակիցներ, սեպտեմբերի 21-ին լրանում է համայն հայության երազանքների օրրան՝ Հայաստանի երրորդ Հանրապետութան անկախության 30-ամյա տարեդարձը:
1991թ. սեպտեմբերի 21-ին հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդը, արտահայտելով ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև, հռչակել է անկախ պետականության հաստատման սկիզբը: Անկախության կերտման ճանապարհն ուղեկցվել է աշխարհաքաղաքական շահեր հետապնդող բազում մարտահրավերներով, ձեռքբերումներով, նվաճումներով և, ցավոք, անդառնալի կորուստներով:
Գլուխ ենք խոնարհում անկախության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած հազարավոր հայորդիների հիշատակի առջև: Նրանց անունները մեկ առ մեկ կդաջվեն ոչ միայն քարե արձանագրություններում,այլև յուրաքանչյուր հայի հոգում ու սրտում: Մի շարք հարցերի պատասխան կտա պատմությունը, իսկ այսօր ուզում եմ ընդգծել, որ պետք է ունենանք բավարար կամք ու ներուժ՝ միասնաբար դիմագրավելու բոլոր մարտահրավերներին. ունենք հանձնառություն՝ ստեղծարար աշխատանքով ամրապնդելու անկախ պետականության ձեռք բերած արժեքները:
Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախությունը, ամենքս մեր ուժերի ներածին չափով նպաստենք անկախ երկրի պաշտպանության, հզորացման ու բարգավաճման գործընթացին:
Պաշտպանենք ու զորացնենք մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը՝ որպես մեր ազգային իղձերի առանցք և հիմնասյուն։ Հարատև խաղաղություն, առաջընթաց և հաստատակամություն հայ ժողովրդին»,-ասված է ուղերձում:
11:22
11:05
10:48
10:26
10:09
09:49
09:23
09:03
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44