ՀՀ սնանկության դատարանը՝ դատավոր Բագրատ Մկրտչյանի նախագահությամբ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանին սնանկ ճանաչելու մասին որոշում է կայացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել Սնանկության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել Առաքել Մովսիսյանին։ Դատարան ներկայացված հայցադիմումի համաձայն՝ Մովսիսյանը բանկին պարտք է ավելի քան 26 միլիոն դրամ, որը վճարել չի կարողացել։ Ընդ որում՝ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանը ծանուցումներ է ուղարկել Առաքել Մովսիսյանի՝ դիմումում նշված պարտապանի բնակության և հաշվառման վայրի հասցեով, ծանուցմանը դատարանը կցել է դիմումը և պարտապանին տրամադրել 15-օրյա ժամկետ՝ իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները հետ են վերադարձվել դատարան՝ առանց հասցեատիրոջը հանձնվելու, նշումով՝ «Չպահանջված»։ Նկատի ունենալով, որ պարտապանի գտնվելու վայրը բացահայտել հնարավոր չէ, Դատարանը սեփական նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարել Առաքել Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատաքննության ընթացքում Մովսիսյանի կողմից պարտքը վճարելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։ Բացի այդ՝ դատարանն ապացուցված է համարել, որ պարտապան Առաքել Մովսիսյանին սնանկ ճանաչելու մասին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի սույն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա և պարտապանը չի ապացուցել, որ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, ներառյալ պահանջի հաշվանցը, և քանի որ պարտապան Առաքել Մովսիսյանը թույլ է տվել oրենքով uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-oրից ավելի ժամկետով կետանց, որը վճռի կայացման պահին շարունակվում է, ուստի դատարանը գտնում է, որ վերջինս փաստացի անվճարունակ է և պետք է ճանաչվի սնանկ: Միևնույն ժամանակ, Դատարանը Մովսիսյանի գույքի վրա արգելանք է դրել։
Ըստ դատավճռի՝ Առաքել Մովսիսյանից հօգուտ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կբռնագանձվի 100 000 ՀՀ դրամ, որպես պետական տուրքի փոխհատուցման գումար:
Դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23