Northrop Grumman կորպորացիան Պենտագոնի պատվերով ներկայում միանգամից հավաքում է հաջորդ սերնդի B-21 Raider հինգ ռազմավարական ռմբակոծիչ։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Defense Brief մասնագիտացված պորտալը՝ հղում կատարելով ԱՄՆ ՌՕՈւ նախարար Ֆրենկ Քենդալի հայտարարությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այն պահին, երբ ես ելույթ եմ ունենում, ընթանում է B-21 հինգ ինքնաթիռների հավաքման աշխատանքը, որոնք օգտագործվելու են փորձարկումների համար, Փալմդեյլի (Կալիֆոռնիա նահանգ) ձեռնարկությունում։ Դուք երբեք ինձնից չեք լսի լավատեսական կանխատեսումներ այս կամ այն ծրագրի իրականացման մասին։ Բոլոր ծրագրերը կապված են ռիսկերի հետ, եւ B-21-ի ստեղծման ծրագիրը բացառություն չէ, բայց ներկայում այն հաջողությամբ իրականացվում է»,- պորտալը մեջբերում է նախարարի խոսքերը հաջակցություն ՌՕՈւ-ի Ասոցիացիայի կոնֆերանսում, որը երկուշաբթի տեղի ունեցավ Նեշընըլ Հարբորում (Մերիլենդ նահանգ)։ Ընթացիկ տարեսկզբին ՌՕՈւ ներկայացուցիչները նշում էին, որ Փալմդեյլի Northrop Grumman գործարանում արտադրության տարբեր փուլերում են գտնվում երկու В-21, եւ սպասվում է, որ առաջին Raider-ի թռիչքուղի դուրս գալը տեղի կունենա 2022թ. սկզբին, իսկ առաջին թռիչքը՝ նույն թվականի կեսին։ Ինչպես հիշեցնում է պորտալը, Պենտագոնը Northrop Grumman-ի հետ պայմանագիրը ստորագրել է 2015թ. հոկտեմբերի 27-ին։ Ենթադրվում է, որ պաշտպանության նախարարությունը կգնի 100 հատ նման մեքենա, որոնցից յուրաքանչյուրը պետական գանձարանի վրա ավելի քան 600 մլն դոլար կնստի 2019թ. գներով։ Դեռեւս 2018թ. մայիսին ՌՕՈւ նախարարությունը հայտարարել էր, որ B-21-երը կտեղակայվեն Ուայթմեն (Միսուրի նահանգ), Դայես (Տեխաս նահանգ) եւ Էլսուորթ (Հարավային Դակոտա նահանգ) ավիաբազաներում։ Պենտագոնը հույս ունի, որ Raider-ը գործարկման մեջ կմտնի 2020-ականների կեսերին։
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23