Երեկ պարզ դարձավ, որ դատարանը՝ դատավոր Բագրատ Մկրտչյանի նախագահությամբ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանին սնանկ ճանաչելու մասին որոշում է կայացրել։
«Լրագրի» հետ զրույցում անդրադառնալով դատարանի որոշմանը, Առաքել Մովսիսյանը նշեց. «Էդ ե՞րբ էր Առաքել Մովսիսյանը հարուստ եղել, որ հիմա էլ սնանկ է ճանաչվել: Դրանով բավարարվեք»:
Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հայցադիմում էր ներկայացրել Սնանկության դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել Առաքել Մովսիսյանին։ Հայցադիմումի համաձայն՝ Մովսիսյանը բանկին պարտք է ավելի քան 26 միլիոն դրամ, որը վճարել չի կարողացել։ Ընդ որում՝ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանը ծանուցումներ է ուղարկել Առաքել Մովսիսյանի՝ դիմումում նշված պարտապանի բնակության և հաշվառման վայրի հասցեով, ծանուցմանը դատարանը կցել է դիմումը և պարտապանին տրամադրել 15-օրյա ժամկետ՝ իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները հետ են վերադարձվել դատարան՝ առանց հասցեատիրոջը հանձնվելու, նշումով՝ «Չպահանջված»։
Նկատի ունենալով, որ պարտապանի գտնվելու վայրը բացահայտել հնարավոր չէ, Դատարանը սեփական նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարել Առաքել Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ։
09:54
09:44
09:37
09:34
18:59
18:03
17:15
17:04
16:09
15:55
15:38
13:34
13:19
13:03
12:41
12:38
12:18
12:03
11:45
11:27
17:04 17.06.25
18:03 17.06.25
17:15 17.06.25
11:57 16.06.25
18:59 17.06.25
09:37 18.06.25
09:44 18.06.25
12:59 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03