Պետական եկամուտների կոմիտեն սկսել է ՀՀ կառավարության 12․08․2021թ․ թիվ 1324-Ն որոշմամբ սահմանված նոր չափանիշների համաձայն տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագրեր։ Նոր չափանիշներով առաջինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացել է շինարարական կազմակերպություն։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նոր կարգի համաձայն՝ հավաստագիրը շնորհվում է մեկ տարի ժամկետով։ Հարկ վճարողն է ընտրում՝ հավաստագիրը ստանալ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով։ Նրա ցանկությամբ հայերենից բացի կարող է տրամադրվել նաեւ հավաստագրի անգլերեն կամ ռուսերեն տարբերակը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ օրինապահ հարկ վճարող համարվելու համար անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացնել հաշվարկները եւ վճարել հարկերը, չունենալ հարկային եւ (կամ) մաքսային իրավախախտում, այդ թվում՝ ՀԴՄ-ների շահագործման եւ վարձու աշխատողների գրանցման մասով: Հավաստագիր ստանալու համար կարող են դիմում ներկայացնել միայն ԱԱՀ վճարողները։
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակի որոշման եւ օրինապահ հարկ վճարողներին հավաստագրերի տրամադրման կարգը, ինչպես նաեւ հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկը հրապարակված են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում (www.petekamutner.am)` հարկային ծառայության «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Տեղեկատվություն hարկ վճարողների վերաբերյալ» ենթաբաժնի «Օրինապահ հարկ վճարողներ» հատվածում:
17:02
13:48
13:28
13:08
12:48
12:23
12:06
11:46
11:27
11:09
10:46
10:27
10:02
23:02
22:22
18:03
15:43
15:21
15:02
14:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03