Բավական բարդ է ասել՝ երբ կբացվի Ամուլսարի հանքը, բայց ես հակված եմ, որ հանքն աշխատի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում, ի պատասխան ֆեյսբուքյան օգտատիրոջ հարցին, ասել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
«Բնականաբար, դա պետք է լինի բոլոր նորմերին համապատասխան, երբ ասում եմ, որ հակված եմ որեւէ հանքավայր աշխատի, աշխատատեղեր բացվեն, բյուջեում լինեն հավելյալ գումարներ լինեն, դա նկատի ունեմ բնապահպանական նորմերի պահպանման դեպքում»,- նշել է Պապիկյանը:
Դիտարկմանը, որ այս հարցում այդպես էլ բնապահպանների եւ հանրային տարբեր շրջանակների հետ կոնսենսուսի հանգել չի հաջողվում, փոխվարչապետը նկատել է. «Միշտ կարող են լինել հակադարձողներ ու այլ կարծիքներ ունեցողներ, ամեն բան պետք է լինի փաստերի դաշտում»: