ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և անհետաձգելի միջամտության որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքերի հանգամանքները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քննությամբ պարզվել է, որ 38-ամյա տղամարդը, նախկին կնոջ մոր՝ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող բնակարանը համարելով իրենց ամուսնալուծության պատճառ, 2021թ. ապրիլի 9-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, կնոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում սպառնացել է հրկիզման եղանակով ոչնչացնել և վնասել նշված բնակարանը՝ դրանում եղած գույքով:
Այնուհետև նույն օրը՝ ժամը 20.00-ի սահմաններում, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և վնասելու հանցավոր նպատակով, գնացել է հիշյալ բնակարան և իր հետ նախապես վերցրած բենզինը լցրել դռան վրա, կրակայրիչով հրկիզել դուռն ու անմիջապես դիմել փախուստի, սակայն հանցանքն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ հրդեհը նկատվել է հարևանների կողմից և մարվել:
Պարզվել է նաև, որ ապրիլ ամսվա տարբեր օրերի, տղամարդը պարբերաբար զանգահարել է նախկին կնոջը, հայհոյել նրան ու ծնողներին և սպառնացել սպանել նրանց:
Բացի այդ, որպես ընտանիքում բռնություն գործադրած անձ, տղամարդն անտեսել է իրավապահ մարմինների կողմից որպես պարտականություն իր վրա դրված սահմանափակումը՝ այն է նախկին կնոջը 20 օր ժամկետով 50 մետրից ավելի մոտենալն արգելված լինելու մասին: Վերջինս 2021թ. ապրիլի 16-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, խոսելու նպատակով գնացել է կնոջ բնակության վայր, հանդիպել և պահանջել միավորվել իր հետ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 119-րդ հոդվածի 1-ին մասով և 353.1-ին հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
08:35 27.08.26
15:03 28.08.26
08:54 27.08.26
15:37 28.08.26
11:02 27.08.26
09:50 28.08.26
12:13 27.08.26
21:13 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02