ARM | RUS |

Նախագահը շնորհավորել է հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ

28.09.16 | 09:15

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, երեկ երեկոյան այցելել է Հանրային հեռուստաընկերություն:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հեռուստաընկերության ղեկավար կազմի ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման, եթերային նոր քաղաքականության, ինչպես նաև հեռուստաընկերության շենքում վերանորոգման, աշխատակիցների գործունեության պայմանների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու առաջիկա տարիների զարգացման հեռանկարին, լսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ամփոփ զեկույցն այդ ամենի վերաբերյալ:

Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նոր հաղորդմանը, որը հասարակության մեջ անցած մի քանի օրերին քննարկումների ու քննադատության թեմա է դարձել:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը տեղեկացրել է, որ հաղորդումն ստեղծվել է ոչ այն նպատակով, որը վերագրվում է վերջինիս, այլ նախատեսված է ներկայացնելու ամենատարբեր՝ ժողովրդական, դասական, ջազ և այլ ժանրերի երաժշտություն, և եթե ճիշտ չի ընկալվել հասարակության շրջանում ու տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, ապա Հանրային հեռուստաընկերությունն այսուհետ ավելի ուշադիր կլինի հասարակության արձագանքին, ձեռքը կպահի հասարակության զարկերակի վրա, կփորձի արդարացնել նրա ակնկալիքները Հանրային հեռուստաընկերությունից:

Հանրապետության Նախագահը կարևորել է մինչ հաղորդումների նախապատրաստումը ոլորտի մասնագետների, հասարակության մեջ հարգանք վայելող և վաստակ ունեցող մտավորականների հետ խորհրդակցելը, հանդիպումներ, քննարկումներ ունենալը, նրանց ցանկություններն ու լսարանի հետաքրքրությունները հասկանալը: Հանրության հետ փոխադարձ կապը, Նախագահի համոզմամբ, անշուշտ, օգտակար կլինի:

Հանրային հեռուստաընկերության պատասխանատուները վստահեցրել են Հանրապետության Նախագահին, որ ավելի հաճախակի կդարձնեն այդպիսի հանդիպումները և ավելի ուշադիր կլինեն հանրության արձագանքին:

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ, հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցների մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհել պատվավոր կոչումներ:

Հոբելյանին նվիրված տոնական երեկոյի ժամանակ Նախագահը հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել հեռուստաընկերության 60-ամյակի և պարգևների արժանանալու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը կարևորել է տասնամյակներ շարունակ հեռուստատեսության բազմաթիվ նվիրյալ աշխատակիցների տքնաջան աշխատանքը և հաջողություններ մաղթել հեռուստաընկերությանը:

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Հանրային հեռուստաընկերության սիրելի՛ մասնագետներ կամ ինչպես տիկին Շլեպչյանն էր ասում տարիներ շարունակ՝ թանկագի՛ն բարեկամներ,
Իրոք, դուք թանկագին բարեկամներ եք, որովհետև արդեն 60 տարի դուք գալիս եք մեր տները, մտնում եք մեր բնակարանները, լցնում մեր երեկոները հետաքրքիր փաստերով, տեղեկացնում մեզ ու սովորեցնում գնահատել իրականությունը: Երկար տարիներ դուք մեզ հետ միասին կիսել եք մեր ուրախությունը ու, իհարկե, նաև ցավը: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն աշխատակիցներին, ովքեր գիտեն բնակարան մտնելու և խոսք ասելու արժեքը և դա անում են մեծ պատասխանատվությամբ: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր օգնում են եթերում երևացող մարդկանց ստեղծել լավ գործեր: Նոր եթերաշրջանը, առավել ևս հոբելյանական եթերաշրջանը, ծննդյան օրվա պես մի բան է: Այսօր տոն է, բայց այս տոնի ժամանակ էլ, տեսեք, տեսախցիկի ետևում մարդիկ աշխատում են: Մենք նոր տեսանք, թե մարդիկ ռեժիսորական վահանակի առջև ինչպես են աշխատում և շատ հաճախ այդ մարդկանց դեմքով էլ չենք ճանաչում»,- ասել է Նախագահը և ընդգծել, որ հենց նրանց շնորհիվ է, որ 60 տարի առաջ Հայաստանում իր գործունեությունն սկսեց հեռուստատեսությունը և կարճ ժամանակաընթացքում կարողացավ Խորհրդային Միության երկրներից ամենաշատ եթերաժամն ունենալ, ինչը պայմանավորված էր լավ մասնագետների առկայությամբ: Մեր երկրի անկախացումից հետո էլ, դժվարին պայմաններում աշխատող հեռուստատեսության աշխատակիցների աշխատանքի արդյունքում, ՀՀ Նախագահի խոսքով, տաղավարներից ջերմություն էր մտնում մարդկանց բնակարաններ: Այսօր արդեն բոլորովին նոր և ժամանակակից տեխնիկայով հագեցած, բարձրորակ պատկեր հաղորդող հեռուստատեսությունը փորձառու մասնագետների աշխատանքի, ինչպես նաև բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից հեռուստաընկերությանը ցուցաբերված օժանդակության արդյունքն է:

Այդուհանդերձ, Նախագահի համոզմամբ, առաջինը լինելու կամ առաջինը դառնալու համար մշտապես պետք է կատարելագործվել. «Բոլորիդ մեկ անգամ ևս շնորհավորում եմ, այդ թվում նաև ինձ՝ բոլորիս, այս օրվա՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-րդ եթերաշրջանի կապակցությամբ: Շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար: Առա՛ջ»,- Հայաստանի հանրային հեռուստաընկերության հոբելյանի կապակցությամբ իր շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:


Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել ՔՊ-ական նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը

Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել ՔՊ-ական նախկին պատգամավոր Վլադիմիր...

12:50

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդի քաղաքում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով...

11:01

Կարեն Ասլանյանը գլխավորել է աշխարհի վարկանիշային աղյուսակը

Կարեն Ասլանյանը գլխավորել է աշխարհի վարկանիշային...

14:11

Կովկասցիներս հյուրընկալ ժողովուրդ ենք, բայց Ադրբեջանի հետ այցերի մասով պայմանավորվածություն չկա. Միրզոյան

Կովկասցիներս հյուրընկալ ժողովուրդ ենք, բայց Ադրբեջանի հետ այցերի մասով պայմանավորվածություն չկա....

14:06

Հայաստանը 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես կդիմի ԵՄ-ին՝ կառույցի լիարժեք անդամ դառնալու գործընթաց սկսելու հարցով. Փաշինյան

Հայաստանը 2027 կամ 2028 թվականին պաշտոնապես կդիմի ԵՄ-ին՝ կառույցի լիարժեք անդամ դառնալու...

14:03

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Փաշինյան

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են....

12:46

Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու COP31-ին

Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու...

12:04

Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվել

Սամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի...

21:12

Ինչ են քննարկել ՔՊ-ականները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ինչ են քննարկել ՔՊ-ականները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի...

20:47

Հրամայական է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան․ Դանիելյան

Հրամայական է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիան․...

20:35

ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կողմի բողոքներն ու հաստատել հայ զինծառայողի խոշտանգման և սպանության համար Ադրբեջանի պատասխանատվությունը

ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կողմի բողոքներն ու հաստատել հայ զինծառայողի խոշտանգման և սպանության...

20:19

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի...

20:03

Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է...

08:48

Ժաննա Անդրեասյանը Մոսկվա կմեկնի, Փաշինյանն է որոշում ստորագրել

Ժաննա Անդրեասյանը Մոսկվա կմեկնի, Փաշինյանն է որոշում...

20:10

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ

20:03

Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Էլմիրա Կարապետյանը՝ հրաձգության աշխարհի առաջնության...

19:55

Փաշինյանը պատասխանել է Euronews-ի մոդերատորի հարցերին

Փաշինյանը պատասխանել է Euronews-ի մոդերատորի հարցերին

19:00

18-րդ «ՌեԱ»-ի պաստառի հիմքում  դիցաբանական թևավոր շուն Արալեզն է

18-րդ «ՌեԱ»-ի պաստառի հիմքում դիցաբանական թևավոր շուն Արալեզն...

17:02

Որոշ հասցեներ այսօր կհոսանքազրկվեն

Որոշ հասցեներ այսօր կհոսանքազրկվեն

09:45

Հրդեհ՝ առևտրի կենտրոնում

Հրդեհ՝ առևտրի կենտրոնում

09:19

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02