«Խնդիրներից մեկը վերաբերում էր ԱԺ նախագահի ընտրությանը, երբ բացի Ալեն Սիմոնյանից առաջադրված մյուս երկու թեկնածուները հնարավորություն չունեցան ելույթ ունենալ, քանի որ կալանավորված էին»,-ներկայացնելով խորհրդարանական ընդդիմության կողմից ՍԴ ներկայացված դիմումները՝ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Նրա խոսքով՝ մյուս դիմումը ԱԺ նիստերը վարելուն էր վերաբերում, երբ ընդդիմադիր պատգամավորին առանց հիմքի զրկում են հարց տալու իրավունքից, իշխանական պատգամավորին նկատողություն չեն տալիս, իսկ ընդդիմադիրներին տալիս են:
«Այս հայեցողությունն աբսուրդի աստիճանի է հասել և այն մենք բարձրաձայնել ենք սահմանադրական դատարանում»,-ասաց Վարդևանյանը՝ հավելելով, որ ԱԺ նիստը վարողի իրավասությունները պետք է լինեն շատ հստակ և չարաշահման հնարավորություններ չտան, ինչը կա այսօր: Անդրադառնալով կամայական մեկնաբանությամբ և հայեցողությամ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու դեպքերին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորն հայտարարեց. «Միգուցե՞ պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտն ընդհանրապես վերացննեք, քանի որ, եթե այն խախտվում է, ապա ավելի վատ է, քան եթե այդ ինստիտուտն առհասարակ չլիներ»: Վարդևանյանը հայտնեց, որ ԱԺ-ում հրավիրված սահմանադրական իրավունքին վերաբերող այսօրվա քննարկման ժամանակ դիտարկվել է նաև այն հարցը, որ նախկինում ճանապարհային ոստիկանության վարչական տուգանքները վարորդը կարողանում էր տանել վարչական դատարան և այնտեղ, ըստ վիճակագրական տվյալների, 50%-ով հաղթել, իսկ գործող իշխանությունների ընդունած իրավունքները սահմանափակող նախագծից հետո վարորդը նախ պետք է բողոքի ՃՈ պետին, նոր միայն գնա վարչական դատարան, որն էլ պետք է շատ սեղմ ժակետում անի, այլապես կզրկվի բողոքարկման իրավունքից: Պատգամավորը հայտնեց, որ խորհրդարանական ընդդիմությունը նախորդ օրը դիմել է ՍԴ առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականությունը պարզելու համար, քանի որ դրանով խախտվում է մարդու իրավունքը և պարտադրվում է պատվաստումը:
Աղբյուր` Panorama.am
13:38
13:23
13:22
12:53
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23