2021 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 790 մլրդ դրամ, ինչը 10.3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2021թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:
«Եթե սկզբնական շրջանում նախատեսում էր, որ կիսամյակում պետք է ունենայինք 698 մլրդ դրամի չափով եկամուտներ, ապա դրանք փաստացի կազմել են 790 մլրդ դրամ՝ չնայած ճշգրտված ծրագրով անգամ 740 էր կանխատեսվում, շեղումը 52 մլրդ դրամ է եղել՝ ճշգրտված ծրագրի նկատմամբ, և կատարողականը՝ 107.2 տոկոս: Նախորդ տարվա նկատմամբ եկամուտներն ավելի են եղել 10.3 տոկոսով կամ 74.2 մլրդ դրամի չափով»,- ասաց Խաչատրյանը:
Ծախսերը 877 մլրդ դրամ սկզբնապես պլանավորված մակարդակի փոխարեն ճշգրտվել և կազմել էին 1 տրլն դրամ, փաստացի կատարվել են 866 մլրդ դրամի չափով ծախսեր, կատարողականը՝ 86.6 տոկոս: «Այնուամենայնիվ, սա նախորդ տարվա 6-ամսյա ժամանակահատվածի համեմատ 13.2 տոկոսով ավելի է»,-ասաց նախարարը:
Դեֆիցիտը եղել է ավելի զուսպ, քան ի սկզբանե պլանավորված էր: «Մենք տարեսկզբից կանխատեսել էինք, որ կիսամյակային դեֆիցիտը պետք է կազմի 179 մլրդ դրամ, ճշգրտված ծրագիրը նախատեսում էր, որ այն պետք է լինի 262, փաստացի կազմել է 75.5»,- ասաց Խաչատրյանը:
Նախարարը դա կապեց հարկերի ավելի հավաքագրման հետ, ինչպես նաև համարեց հետևանք նրա, որ որոշ ուղղություններով ծախսերը կատարված են եղել ավելի քիչ, քան ի սկզբանե պլանավորված էին:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55