Արցախում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նախորդ տարվա ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «2020 թվականի նոյեմբերի 9-ից անցած գրեթե մեկ տարվա հիմնական արդյունքն այն է, որ կայունություն է հաստատվել, որը պահպանվում է, իսկ ռուսական խաղաղապահ զորախումբը նպաստում է նրան, որ մենք այժմ չենք տեսնում որևէ բռնի գործողություն: Կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել, որ ներկայում այնտեղ իրավիճակը կայուն է, չնայած, իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ»,-ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում Երևանի և Բաքվի հետ համաձայնեցրել են վերսկսել աշխատանքային ուղևորությունները Արցախի Հանրապետության տարածաշրջան: «Օրերս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները Նյու Յորքում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Որքան հասկանում եմ՝ նրանք համաձայնել են վերսկսել իրենց ուղևորությունները տարածաշրջան՝ այցելելու և տեղում զրուցելու Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, այդ թվում նաև Ստեփանակերտում են նախատեսված հանդիպումներ»,- ասել է նա:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02