Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին և արդյունավետ աշխատանք մաղթել: Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում: Դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսն ընդգծել է, որ պատրաստ է գործնական քայլեր ձեռնարկել հայ-պերուական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրների միջև համագործակցության զարգացման ու կապերի աշխուժացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հնարավորություններին:
Նշվել է, որ գործակցության ներուժ է առկա բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, կրթության ոլորտներում: Երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացման տեսանկյունից կողմերը կարևորել են մշակութային ոլորտում փոխգործակցությունն ու փոխանակման ծրագրերի իրականացումը:
Այս համատեքստում խոսվել է գալիք տարի՝ Հայաստանի և Պերուի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանում Պերուի և Պերուում Հայաստանի մշակութային օրեր կազմակերպելու մասին:
00:40
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44