Ռուսական կողմը շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ՝ Ադրբեջանին ականապատման քարտեզների տրամադրման դիմաց և հույս ունի, որ դա կօգնի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը: «Շարունակում ենք աշխատանքն ականապատման քարտեզների դիմաց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ: Վստահ ենք, որ այդ բորբոքիչ հարցերի շուտափույթ և վերջնական կարգավորումը կնպաստի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների բարելավմանը»,- ասել է նա: Զայցևն ընդգծել է, որ Մոսկվան այդ հարցով իր աշխատանքում առաջնորդվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով, որոնք «ապագայում նմանօրինակ ողբերգական իրադարձություների բացառման հուսալի երաշխիքն են»: «Տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերում Ռուսաստանը շեշտը դնում է տվյալ եռակողմ համաձայնագրերից բխող առաջադրանքների իրագործմանը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
14:04
22:19
22:15
22:14
21:18
21:02
17:02
17:00
16:12
13:03
10:33
10:18
10:18
10:02
09:02
17:55
16:44
12:33
12:15
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02