ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հանդես եկավ մի քանի առաջարկով։ Նա նշեց, որ սոցիալական փաթեթի տարեկան 72 000 դրամ գումարը 2013 թվականից չի ավելացել, մինչդեռ այս ընթացքում թանկացել են ծառայությունների գները, ուսման վարձը և առաջարկեց գումարն առնվան կրկնակի բարձրացնել՝ հասցնելով 140 կամ 150 հազարի։ Ընդդիմադիր պատգամավորն առաջարկեց նաև ընդլայնել սոցփաթեթի շահառուների շրջանակը՝ ընդհուպ մինչև պետական պատվեր կարատարող ՀԿ-ների աշխատողներ, պետական մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ների աշխատոներ։ Նա առաջարկեց 66 հազար 140 դրամ բազային աշխատավարձը բարձրացնել՝ պայմանավորված վերջին տարիների գնաճով։ Թ. Ավետիսյանը նաև ասաց, թե որ ոլորտից գումար կրճատել ու այս ոլորտին հատկացնել։ «Մի տեղ գիտեմ՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաների՝ վարչապետ, փոխվարչապետեր, պատգամավորներ, նախարարներ, պարգևատրումների ֆոնդն է, որը հենց միանգամից կարելի է վերցնել և ուղիղ տանել դեպի սոցփաթեթի շահառուների ֆոնդ»,- նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։ Թ. Ավետիսյանը հիշեցրեց, որ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով եկամուտները 30 տոկոսով աճելու են՝ նշելով, որ չգիտի, թե մեկ էլ երբ է այդպիսի բան եղել։ Եկամուտների աճը որպես երկրորդ աղբյուր նշեեց։ «Վստահաբար կան էլի աղբյուրներ։ Խնդիրը փողը չէ, այլ մոտեցումն է»,- ասաց նա։ Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն առաջարկները դրեց քվեարկության՝ նշելով, որ դրանք առաջարկվում են այս նախագծի շրջանակում։ Առաջարկները չընդունվեցին։
Աղբյուր` Panorama.am
12:38
12:27
12:23
12:07
11:52
11:34
11:21
11:04
10:48
10:23
10:09
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
23:16
23:12
22:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23