Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:
Ուղերձում ասված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Գոհունակությամբ եմ փաստում, որ մեր բազմադարյա կապերի և ամուր բարեկամության վրա հիմնված հայ-կիպրական հարաբերությունները շարունակում են զարգանալ եղբայրության և փոխըմբռնման ոգով:
Սիրելի բարեկամ, իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, Կիպրոսի բարձրագույն իշխանություններին և կիպրացի եղբայրական ժողովրդին՝ այս դժվարին պահին վերստին հայ ժողովրդի կողքին լինելու, Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի դատապարտման հարցում Կիպրոսի անվերապահ աջակցությունը վերահաստատելու համար: Ձեր անկեղծ և անդրդվելի դիրքորոշումը կրկին վկայում է հայ և կիպրացի ժողովուրդների անսասան բարեկամության մասին:
Հայաստանը և Կիպրոսը մշտապես հանձնառու են ընդլայնելու և խորացնելու համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Մեծարգո պարոն նախագահ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Կիպրոսի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02