Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերգեյ Լավրովին Պետական դումայի ընտրությունների կապակցությամբ:
Զրուցակիցները մանրամասն քննարկել են հայ֊ռուսական հարաբերություններին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր: Ընդգծվել է բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումների նշանակությունը:
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Արարատ Միրզոյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ տեղի ունեցած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։
Երկու երկրների ԱԳ նախարարները կարևորել են 2020թ. նոյեմբերի 9-ի ու 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններով ձեռք բեված պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությունը:
Արտաքին քաղաքական ոլոտում քայլերի կոորդինացման համատեքստում կողմերը քննարկել ենք ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը, հատկապես հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի ընթացիկ նախագահությունը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային կայունության և անվտանգության խնդիրներին, առաջին հերթին ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնությունների կատարումը 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին:
ՌԴ ԱԳՆ կայքում հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունում նշվում է, որ ԱԳ նախարարները համակարծիք են, որ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը, վստահության միջոցների խթանումը և հարևանների միջև փոխշահավետ համագործակցության հաստատումը հետագայում կբարելավի իրավիճակը տարածաշրջանում:
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
14:49 26.08.26
08:35 27.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
09:49 26.08.26
08:54 27.08.26
09:24 27.08.26
09:42 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02