Մեր զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն
Պարոն Վասաձե, Վրաստանի 5 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսի, Քութայիսի, Բաթումի, Ռուսթավի, Փոթի, տեղի է ունենալու ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ մասնակից ուժերից ոչ մեկը չի ստացել ձայների 50 տոկոսից ավելին: Մի քանի քաղաքներում Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը առաջ է անցել «Վրացական երազանքից»: Այս արդյունքներն անսպասելի՞ են:
Բավական անսպասելի են, որովհետև ընդդիմությունը բավական թույլ նախընտրական քարոզչություն է իրականացրել: Իսկ իշխող կուսակցությունն ընդհակառակը, ամբողջությամբ մտել էր քարոզարշավի մեջ՝ գնելով գրեթե բոլոր գովազդային վահանակները և հեռուստաալիքների գովազդային ժամանակահատվածի մեծ մասը: Շրջաններում նույնպես «Վրացական երազանքը» շատ արդյունավետ է աշխատել: Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ՝ Միխայիլ Սաակաշվիլիի վերադարձն ու ձերբակալությունը:
Սաակաշվիլին կոչ էր արել վրացական հասարակությանը չվախենալ, մասնակցել ընտրություններին: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս քայլը:
Դա քաղաքական գործչի քայլ է, որը հրաշալի գիտակցում է ռիսկերը և խաղադրույքները մեծ քաղաքական խաղում: Սաակաշվիլին ոչ թե պարզապես եկավ Վրաստան, այլ այնպես արեց, որ իրեն ձերբակալեն: Արդյունքում «Ազգային շարժման» ակտիվը մոբիլիզացվեց և ընտրողները գնացին ընտրության: Այնտեղ, որտեղ ակտիվը մոբիլիզացվեց, նրանց հաջողվեց պաշտպանել իրենց ձայները: Արդյունքը ակնհայտ է, ընդդիմությունը չհաղթեց, բայց արդյունքները իշխող կուսակցության համար ակնհայտորեն անսպասելի էին:
Ի՞նչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ Վրաստանի քաղաքական դաշտում Սաակաշվիլիի վերադարձով:
Սաակաշվիլիի վերադարձը նոր քաղաքական իրողություն է Վրաստանի համար և մեծ գլխացավ իշխանությունների համար: Նրանք հիմա չգիտեն՝ ինչ անել: Քաղաքական դաշտի վերաֆորմատավորման շատ դինամիկ գործընթաց է ընթանում:
Ի՞նչ տրամադրություններ են տիրում վրացական հասարակությունում, ի՞նչ է ակնկալում հասարակությունը Սաակաշվիլիից:
Հասարակությունում տագնապած սպասման տրամադրություններ են:
10:34
10:02
14:04
13:48
13:09
12:36
12:09
11:42
11:17
10:33
10:03
17:50
17:23
17:03
16:36
16:03
15:26
15:05
14:15
13:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55