Չափազանց շատ են փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին, և բոլորս իրավունք ունենք մտածել, որ դա հենց այդպես է։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: «Փաստերի համադրումը հիմք է տալիս մտածել, որ շատ հավանական է, որ պատերազմն սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության», - ասել է նա՝ նշելով, որ համապատասխան մարմինները պետք է դրանով զբաղվեն: «Ճգնաժամը երկրում չի կարող հաղթահարվել առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանների», - նշել է նա: ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրեց՝ մինչև 2018-ը Ադրբեջանը փորձել է Ղարաբաղի դիմաց գումարով ինչ-որ հարցեր լուծել, ապա ընդգծեց՝փաստեր կան, որ այդ փորձն արվել է նաև 2018-ից հետո, սակայն պարզաբանում չի տրվել: «Իշխանությունները խուսափում են խոսել այդ հարցի մասին, ինչն ավելի մեծ կասկածներ է առաջացնում: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ունենալ հիմնավոր կասկած, որ այդպիսի փաստ գոյություն ունի, այնքան ժամանակ, մինչև դա հերքվի», - հավելել է նա: Անդրադառնալով Արցախին՝ Քոչարյանը հայտարարեց, որ ՀՀ-ն դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, Արցախն այսօր կանգնած է անորոշությունների առջև, իսկ ՀՀ իշխանությունները խուսափում են խոսել Արցախի մասին, ու տպավորությունն այնպիսին է, որ «ձեռքերն ուղղակի լվանում են Արցախից»: «Ես ամեն օր ինքս ինձ հարց եմ տալիս՝ ի՞նչ է լինելու 3.5 տարի հետո, եթե հանկարծ Ադրբեջանը չհամաձայնի խաղաղապահ ուժերի մանդատի շարունակությանը: Ինձ հետաքրքիր է՝ այս իշխանութունը ինքն իրեն այս հարցը տալի՞ս է»,-եզրափակել է նա:
18:26
18:04
17:52
17:45
17:43
17:36
17:26
17:12
17:03
16:39
16:15
15:54
15:44
15:36
15:15
14:45
14:21
14:03
11:45
11:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27