ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ, առաջարկել է վերականգնել «Ռուսաստան-ՆԱՏՕ» ձևաչափը: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ այդ մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը: «Ստոլտենբերգը, իր ուղեկիցների հետ մեր բանակցությունների սենյակ գալով, ասաց, որ անհրաժեշտ է վերականգնել «Ռուսաստան-ՆԱՏՕ» ձևաչափը՝ ասելով, որ արդեն շատ են հոգնել դեգերումներից»,-Դաշնության խորհրդի կոմիտեի նիստում կիսվել է սենատորը: Նրա խոսքով՝ Լավրովն էլ իր հերթին առաջարկել է համաձայնության գալ մի շարք հարցերի շուրջ, որպեսզի ամեն ինչ կրկին երկար տարիների անպտուղ խոսակցությունների չվերածվի: Կարասինը ասել է, որ ռուս դիվանագետն առաջարկել է քննարկել շփման վայրերում զինված ուժերը 20-30 կիլոմետր իրարից հեռացնելու հարցը: «Եկեք ստորագրենք նման փաստաթուղթ և հետագայում երկխոսությունը մի փոքր ավելի հեշտ կլինի»,-արտգործնախարարի խոսքերը մեջբերել է խորհրդարանականը: Սենատորի խոսքով՝ Ստոլտենբերգը պատասխանել է, որ «այն անհնար է» և Ռուսաստանին առաջարկել է իր ներկայացուցչին հետ վերադարձնել Բրյուսել:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02