ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 37-ամյա բնակիչը ավտովթարի հետևանքով քրոջ որդու մահն անզգուշությամբ առաջացնելու համար վրեժխնդիր լինելու դրդապատճառով, 2021թ. մարտի 23-ին՝ ժամը 10:40-ին, ավտոմեքենայով գնացել է 35-ամյա համաքաղաքացու բնակության վայր, հեռախոսազանգով դուրս հրավիրել նրան և ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ իր հետ նախապես վերցրած որսորդական հրացանով ավտոմեքենայի սրահից կրակոցներ է արձակել վերջինիս կենսական կարևոր օրգանների՝ գլխի և կրծքավանդակի շրջաններին, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:14
18:01
16:22
15:58
15:47
15:32
15:14
15:03
14:45
14:23
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44