Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսում գտնվող Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոն, հանդիպում ունեցել փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:
Վարչապետը նախ անդրադարձել է մեր երկրում և Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հունիսին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ծառայեցին որպես ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք:
«Սովորաբար ընտրությունները մեր երկրում հարուցել են ներքաղաքական ճգնաժամեր, և թերևս ամենաաղմկոտ ներքաղաքական խնդիրները մեր երկրի պատմության ընթացքում ծագել են ընտրություններին հաջորդող շրջանում: Սա առաջին դեպքն է, երբ ընտրությունները դարձել են ճգնաժամի հաղթահարման գործիք, այլ ոչ թե առիթ: Պատերազմից հետո լուրջ քննարկումներ սկսվեցին, թե ինչքանով է խորհրդարանական համակարգը պատեհ Հայաստանի համար, դրանց համար իսկապես կային առիթներ, բայց պիտի արձանագրեմ, որ այս ընտրությունները երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի պատմության մեջ միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես ազատ, մրցակցային և ժողովրդավարական, ինչը նույնպես աննախադեպ է»,- ասել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` այս ընտրությունները, որոնք տեղի ունեցան հետպատերազմական շրջանում, գեներացրեցին նաև կարևոր քաղաքական բովանդակություն: «Պատերազմից հետո կարևոր էր արձանագրել այն ուղենիշերը, որոնց ուղղությամբ պետք է Հայաստանը շարժվի: Պետք է խոստովանեմ, որ քաղաքական դաշտում այս հարցերի պատասխաններն այնքան էլ ձևակերպված չէին, սակայն վերջին ընտրությունները գեներացրեցին կոնկրետ քաղաքական բովանդակություն: Առնվազն մեր քաղաքական ուժի պարագայում ոչ այնքան քաղաքական քարոզարշավ էր, որքան երկխոսություն քաղաքացիների հետ, որտեղ նրանք ոչ միայն լսողի, այլև ասողի դերում էին:
Մենք էինք լսում, թե ինչ են քաղաքացիները մտածում մեր նախորդ 30 տարիների պատմության մասին: Այս հանգրվանում էլ ձևակերպվեց այն ռազմավարությունը, որ ՀՀ կառավարությունը ներառեց այն իր ծրագրում. մենք դա ձևակերպում ենք Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշարջան բացելու անհրաժեշտություն»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ այն արժանանում է նաև քննադատության, ինչը հասկանալի է:
«Որովհետև ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, մեծ հաշվով, կասկածի տակ են դնում այն, թե ինչքանով է հնարավոր խաղաղությունը մեր տարածաշրջանում, կամ պատեհ այն իրավիճակին, որ ունենք մեր տարածաշրջանում՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ:
Կա նաև ավելի մեծ հարցադրում, թե ինչքանով է ժողովրդավարությունն ի վիճակի ապահովել անվտանգությունը և խաղաղ զարգացումը: Բայց մեր դիրքորոշումը հստակ է, որ ի հեճուկս բոլոր այն հանգամանքների, որոնք կասկածի տակ են դնում խաղաղության օրակարգի մրցունակությունը, մենք հետևողականորեն պիտի առաջ շարժվենք այդ ճանապարհով:
Մենք կարծում ենք, որ պետք է որդեգրել փոքր քայլերի քաղաքականություն` չշտապելով սահմանել անհաղթահարելի նշաձողեր: Բայց մյուս կողմից անհրաժեշտ են կոնկրետ արդյունքներ և գործընթացներ, և այս առումով կարևոր ենք համարում խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:
Այնուհետև կառավարության ղեկավարը պատասխանել է փորձագետների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են Հարավային Կովկասում խաղաղության հեռանկարներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը եւ այլն:
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03