Թուրքական «Cumhuriyet» թերթի հոդվածագիր Օրհան Բուրսալին հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր գործողություններով Ռեջեփ Թայիփ Էրդողանին ստիպել է լուծել Իդլիբի խնդիրը: Այս մասին գրում է ermenihaber-ը։ Բուրսալին իր հոդվածում գրել է. «Կարծես թե քաղաքական ապագա չկա Դամասկոսի ապստամբների համար, որոնց Անկարան պաշտպանում և սնում է: Քաղաքականությունը չի կարող կառուցվել անհավանականը ստիպողաբար առաջ տանելու վրա. դա բերում է մեծ պարտության։ Ընդհակառակը, քաղաքականությունը պետք է հիմնված լինի հավանական երևույթների վրա: Բացի այդ, Սոչիի հանդիպումից երկու օր անց Ռուսաստանը մասամբ վերսկսել է իր գործունեությունը M-4 մայրուղու վրա: Սա ցույց է տալիս ճանապարհային անվտանգությունն ապահովելու Պուտինի վճռականությունը»: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիից վերադառնալիս ինքնաթիռում գտնվող իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել էր. «Մենք խոսեցինք այս հարցի մշտական, վերջնական և կայուն լուծում գտնելու անհրաժեշտության մասին: Մենք հատուկ հայտարարեցինք, որ բաց ենք այս ուղղությամբ իրատեսական և արդար քայլի համար»: Պուտինի կողմից գործողությունների շարունակումը, ըստ թուրք վերլուծաբանի, նպատակ ունի ապահովել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջոցներ ձեռնարկի ՝ այդ խոստումները հնարավորինս արագ կատարելու համար:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02