Խորհրդարանում, հայտարարությունների ժամին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մտահոգիչ ու վտանգավոր համարեց թուրք-ադրբեջանական տանդեմի ավելացող նախապայմաններին, ռազմատենչ հռետորաբանությանն ու գործողություններին Հայաստանի իշխանությունների կողմից արձագանքի բացակայությունը, ավելին, մինչև սահմանների ճշգրտումը, զիջումների գնալը։
«Դեռ մինչև ադրբեջանցիների հետ սահմանի ճշգրտումը, ՀՀ կառավարությունը գնում է միակողմանի զիջումների ու որոշ տարածքներ, որոնք միջազգային հարթություններում կոչվում են «վիճելի տարածքներ», անվանում է «ադրբեջանական տարածք»։ Եթե արդեն որոշել եք, որ Հայաստանն ունի «ադրբեջանական տարածքներ», էլ ինչի՞ շուրջ եք բանակցելու», - ասաց պատգամավորը։
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց նաև ՄԱԿ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի մասին՝ հագեցած Հայաստանի դեմ սպառնալիքներով, նշեց, որ Փաշինյանի ելույթում, ի թիվս շատ այլ հարցերի, չխոսվեց նաև Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների օկուպացիայի մասին։
«Ադրբեջանն ամբողջ Հայաստանն է համարում իր տարածք, իսկ Հայաստանի քաղաքական վերնախավը չի խոսում Արցախի Հանրապետության գրավյալ տարածքների դեօկուպացիայի և Արցախի Հանրապետւթյան անկախության և տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Թուրքերը խոսում են անընդունելի նախապայմաններով, իսկ մեր իշխանությունները դրանում դրական ուղերձներ են տեսնում։ Բանակցությունների հնարավոր առարկան թուրքերը բանակցությունների նախապայման են դիտում։ Եթե Հայաստանի կառավարությունն ընդունի այդ նախապայմանները, թուրքերի հետ էլ ինչի՞ շուրջ է բանակցելու։ Միգուցե, լոլիկի գնի», - ասաց պատգամավորը։
Արթուր Խաչատրյանը նաև կոչ ուղղեց Հայաստանի իշխանություններին՝ իրենց գործողություններով ու արտահայտություններով չնպաստել թուրք-ադրբեջանական դավադրության իրականացմանը։
20:49
20:33
18:43
18:12
17:26
17:04
15:13
14:58
14:22
13:43
13:14
12:36
12:21
09:54
09:44
09:37
09:34
18:59
18:03
17:15
09:37 18.06.25
14:22 18.06.25
09:44 18.06.25
13:43 18.06.25
14:58 18.06.25
20:49 18.06.25
18:43 18.06.25
09:34 18.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03