Անցյալ շաբաթ ավելի քան 3,1 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 54 հազարը մահացել է: Ինչպես հոկտեմբերի 6-ին հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահաման նոր դեպքերի թիվը յոթ օում նվազել է 9 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 4 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«COVID-19-ով վարակման և դրանից մահվան դեպքերի թիվը շաբաթվա ընթացքում շարունակել է նվազել: Այդ միտումը նկատվում Է օգոստսից: Սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը հաղորդումներ են ստացվել ավելի քան 3,1 միլիոն վարակվածների և 54 հազարից ավելի մահացածների մասին»,- ասված է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում:
Կազմակերպության բերած վիճակագական տվյալների համաձան՝ յոթ օրում արձանագրվել են 3 118 410 վարակված և 54 221 մահվան դեպք: Դա համապատասխանաբար 9 տոկոսով եւ 4 տոկոսով քիչ է, քան մեկ շաբաթ առաջ: Շաբաթվա ընթացքում ախտահարման նոր դեպքերի զգալի նվազում է արձանագրվել Աֆրիկայում (43 տոկոսով), Արևելյան Միջերկրականի տարածաշրջանում (21 տոկոսով), Հարավարևելյան Ասիայում (19 տոկոսով), Արևմտա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (12 տոկոսով) և Ամերիկայում (12 տոկոսով): Եվրոպայում հիվանդացությունն աճել է 5 տոկոսով:
Մահացությունը 2 տոկոսով աճել է Եվրոպայում և Ամերիկայում, մինչդեռ մնացած տարածաշրջաններում արձանագրվել է դրա նվազում, առանձնապես Աֆրիկայում (25 տոկոսով): Շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թվի մասին ԱՀԿ-ին հայտնել է ԱՄՆ-ը (760 571): Այնուհետև գալիս են Մեծ Բրիտանիան (239 781), Թուրքիան (197 277), Ռուսաստանը (165 623) և Հնդկաստանը (161 158): ԱՀԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել է վարակման 235 175 106 դեպք և 4 806 841 մահացու վախճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
22:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02