Հայաստանի մարզերի կարիքավոր բնակիչներին և Արցախյան պատերազմում վիրավորվածներին բժշկական օգնություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով Հայաստանում է Ֆրեզնոյից ժամանած բժիշկների խումբը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` խումբը Հայաստանում է Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ: Երկշաբաթյա այցի շրջանակում ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակությունը /ֆիզիոթերապիստ, սրտաբան, ատամնաբուժ, ընդհանուր վիրաբուժ և այլն/ բժշկական անվճար հետազոտություններ է իրականացրել տարբեր մարզերում: ԱՄՆ-ից ժամանած մասնագետները հայ գործընկերներին են փոխանցում ոլորտի առաջադեմ փորձը՝ նրանց հետ կիսելով իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները:
«Արդեն վեցերորդ անգամ եմ Հայաստան գալիս: Այս անգամ մեր պատվիրակությունը 40 մասնագետից էր բաղկացած: Տարբեր կլինիկաներից ենք, մեր խմբում ոչ միայն հայեր, նաև այլազգի բժիշկներ կան: Այս ընթացքում ընդունում ենք ինչպես պատերազմում վիրավորվածներին, այնպես էլ սոցիալապես անապահով ու բժշկական օգնության կարիք ունեցող անձանց»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցում տեղեկացրեց Ֆրեզնոյի Սբ Ագնես ու համայնքային հիվանդանոցի ինտերնիստ Արա Սողոմոնյանը, ով Լաուր ու Ջոն Փութնամների հետ եռօրյա բուժզննում ու բժշկական միջամտություններ է իրականացնում Գյումրիում:
«Ես իմ կնոջ հետ առաջին անգամ եմ Հայաստանում`բժշկական առաքելությամբ, շատ լավ երկիր է ու շատ հյուրընկալ: Այս օրերին շատ հիվանդների ենք ընդունել: Խնդիրները տարբեր են: Ճիշտ է, ֆիզիոթերապիայի համար ժամանակը կարճ է, բայց հուսամ, մեր այցն ինչ-որ չափով օգնեց մարդկանց: Մենք աշխատում ենք ամեն օր՝ բուժում և խորհրդատվություն ենք տրամադրում այն անհատներին, ովքեր սովորաբար նման ռեսուրսներից օգտվելու հնարավորություն չունեն»,- նշեց բժիշկ ֆիզիոթերապևտ, Ջոն Փութնամը:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55