ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«ԱԺ-ում, պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին ի պատասխան, Նիկոլը հերթական անգամ, անամոթաբար ստելով ասաց, որ Շուշիում ոչ մի բնակելի շենք իբրև չի կառուցվել՝ փորձելով սվաղել Լիտվայում արած իր հայտարարությունը: Չնայծ, որ հարցադրման մեջ պատգամավոր Աբրահամյանը, որպես օրինակ՝ թվարկեց Շուշիում կառուցված տարբեր շինություններ, որոնք դարձել էին Շուշի քաղաքի այցեքարտը: Իսկ ի՞նչ է արել կապիտուլյանտ Նիկոլը Շուշիի համար 2018-20 թթ. Ճիշտ ՝ պարել է Շուշիում, լավ հաց է կերել, այնուհետև ալիևեներին հրավիրել է մուղամ լսելու և կազմակերպված ձևով քաղաքը հանձնել է թուրքերին: Մոտավորապես այնպես, ինչպես դավաճանությամբ հայտնի դարձած մելիք Շահնազար 2-րդը, 1750-ականներին, բերդաքաղաքը հանձնեց վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահ Ալի խանին: Իսկ Փանահ խանը հիմնավորվելով Շուշիում, Վարանդայի մելիք Շահնազարին դարձրեց իր կատարածուն, այնպես ինչպես հիմա ալիևները՝ փաշինյաններին դարձրել են իրենց կատարածուն: Շուշիի հանձնման հարցում ևս Նիկոլը շարունակելու է փախնել պատասխանատվությունից: Նույնիսկ եթե Շուշիում բնակվեր ամբողջ Արցախը և կառուցված լինեին բազմաթիվ բազմաբնակարան երկնաքերներ, միևնույն է Նիկոլը մինչև Շուշին չհանձներ, պատերազմը չէր ավարտելու: Դա իր մինիմումի ծրագիրն էր: Իսկ ծրագիր մաքսիմումը, այսինքն Հայաստանը ծնկաչոք դարձնելն ու թուրքերի ազդեցությունը մեծացնելը՝ Նիկոլն իրականացնում է հիմա, 2021թ. հունիսի 20-ի ընտրություններից «ուժ ստանալուց» հետո»։
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02